Այս հոդվածը գիտական հումորի մասին է։ Միացության համար տես Ջուր:

Դիհիդրոգենի մոնօքսիդ (անգլ.՝ Dihydrogen monoxide hoax, DHMO), գիտական հումոր, մոլորեցում, ջրի այլընտրանքային քիմիական անվանումը, որն օգտագործվում է լայն հանրությանը շփոթեցնելու և մոլորեցնելու համար։ Հումորի նպատակն է ցույց տալ, որ գիտական գիտելիքների բացակայությունը կարող է բերել քիմիաֆոբիայի առաջացմանը[1]։

Մեկ թթվածնի (օքսիգեն) և երկու ջրածնի (հիդրոգեն) ատոմներից կազմված մոլեկուլի կառուցվածքը

Պատմություն խմբագրել

Հումորի հանրաճանաչ տարբերակը հորինել են Սանտա Կրուզի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ Էրիկ Լեխները, Լարս Նորպչենը և Մեթյու Քաուֆմանը 1990 թվականին, որոնք տարածել էին այն քամպուսով՝ որպես ջրի աղտոտում վտանգավոր միացությունով՝ դիհիդրոգենի մոնօքսիդով[2][3]։ Միտքն առաջացել է Մեթյուի մոտ «Ջրածնի հիդրօքսիդ»-ի զգուշացման համանմանությամբ, որը տպագրվել է Միչիգանի «Durand Express» թերթում, որից հետո երեք ընկերները որոշել են հորինել մի տերմին, որը «կհնչեր էլ ավելի վտանգավոր»։ Էրիկը տպագրել է զգուշացումը համակարգչի վրա, որից հետո այն բազմացվել է պատճենման սարքով։

1994 թվականին Քրեյգ Ջոնսոնը ստեղծել է «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար» կայք[4]։

1997 թվականին Նատան Զոները՝ Այդահո Ֆոլս քաղաքի Իգլ Ռոկ դպրոցի 14 ամյա աշակերտը, իր 50 համադասարանցիների շրջանում արված հարցումից ստացել է 43 կողմ ձայն քիմիկատի արգելման համար։ Իր հետազոտության համար, որի վերնագիրն էր «Որքա՞ն դյուրահավատ ենք մենք», նա ստացել է տեղի գիտական մրցության առաջին մրցանակը[5]։ Այս հետազոտության հիման վրա՝ լրագրող Դեյվիդ Մուրրեյը ստեղծել է «Զոներիզմ» (անգլ.՝ Zohnerism) տերմինը, որը նշանակում է «փաստի օգտագործում, որը բերում է գիտությունից անտեղյակ հասարակության սխալ կարծիքի»։

1998 թվականի ապրիլի 1-ին Ավստրալիայի պառլամենտի անդամը հայտարարել է միջազգային մասշտաբով միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար[6]։

Զգուշացում վեբ-կայքում խմբագրել

Առաջին անգամ դիհիդրոգենի մոնօքսիդը հիշատակվել է «Pittsburgh Post-Gazette» վեբ-կայքում՝ որպես «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար»[7][8], որն իրենից ներկայացնում էր Քրեյգ Ջեքսոնի կողմից մտացածին կազմակերպություն։ Գգուշացումները (որի բոլոր պնդումները համապատասխանում են իրականությանը) ունեին հետևյալ տեսքը[4]`

Վերջերս հետազոտողները պարզել են, որ ջրմուղիները աղտոտվում են վտանգավոր քիմիկատով։ Այս քիմիական նյութն անգույն է, անհամ և անհոտ։ Ամեն տարի այն սպանում է մեծ քանակությամբ մարդ։ Կառավարությունը ոչ մի ջանք չի թափում այդ վտանգավոր վարակը վերահսկելու համար։ Այդ քիմիկատն անվանվում է «դիհիդրոգենի մոնօքսիդ»։

Քիմիկատն օգտագործվում է հետևյալ նպատակներով՝

  • արտադրության մեջ որպես լուծիչ և սառեցուցիչ
  • միջուկային ռեակտորներում
  • փրփուրի արտադրությունում
  • կրակամարիչներում
  • քիմիական և կենսաբանական լաբորատորիաներում
  • պեստիցիդների արտադրությունում
  • արհեստական սննդային հավելումներում
  • քիմիկատը համարվում է թթվային անձրևների հիմնական բաղադրիչը
  • նպաստում է հողի էրոզիային
  • արագացնում է կոռոզիան և վնասում է էլեկտրասարքերը
  • պինդ վիճակում քիմիկատի հետ երկարատև շփումը բերում է մարդու մաշկի վնասմանը
  • գազային վիճակում քիմիկատի հետ երկարատև շփումը բերում է ուժեղ այրվածքների առաջացմանը
  • նույնսիկ չնչին քանակով քիմիկատի ներշնչումը սպառնում է մահվան ելքով
  • քիմիկատը հայտնաբերված է չարորակ ուռուցքներում, թարախապալարներում, խոցերում և մարմնի այլ հիվանդագին փոփոխություններում
  • քիմիկատն առաջացնում է կախվածություն. քիմիկատի օգտագործումից զերծ պահելու դեպքում սպասվում է 168 ժամվա ընթացքում մահ
  • ոչ մի հայտնի մաքրիչ չի կարող ջուրը մաքրել այս քիմիկատից

Չնայած այս ամենին՝ քիմիկատն ակտիվ օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Բազմաթիվ ընկերություններ ստանում են այս քիմիկատի բազմաթիվ տոննաներ հատուկ ստորերկրյա խողովակներով։ Այս քիմիկատի հետ աշխատող մարդիկ, որպես կանոն, չեն ստանում հատուկ հագուստ և հրահանգում։ Օգտագործված քիմիկատը տոննաներով թափվում է գետեր և ծովեր։

Մենք կոչ ենք անում բնակչությանը գիտակցել և բողոքել այս վտանգավոր քիմիկատի հետագա օգտագործման դեմ։

Անվանակարգ խմբագրել

Դիհիդրոգենի մոնօքսիդը ջրի գիտական անվանումներից մեկն է, որն ունի Н2О քիմիական բանաձևը, որտեղ H2` «դիհիդրոգեն»-ն է (լատին․՝ Hydrogenium` ջրածին), իսկ O` «մոնօքսիդ»-ը (թթվածին

2005 թվականի IUPAC-ի որոշմամբ՝ ընդունվեց, որ անօրգանական կամայական նյութի համար չկա հստակ որոշված անվանում[9]։ Քիմիական անվանակարգի նպատակն է անվանել նյութն այնպես, որպեսզի բացառվի երկիմաստությունը (յուրաքանչյուր անվանմանը պետք է վերաբերվի միայն մեկ նյութ)։ Չնայած այս ամենին՝ հնարավոր անվանումների թիվը սահմանափակ է։ «Դիհիդրոգենի մոնօքսիդ» անվանումը համարվում է ջրի պաշտոնապես ճանաչված և ընդունված անվանումներից մեկը։

Հիշատակում խմբագրել

Այս անվանումը և «Միավորում դիհիդրոգենի մոնօքսիդի արգելման համար»-ը հանդիպում են Penn & Teller։ Bullshit! հաղորդման առաջին եթերաշրջանի 13-րդ մասում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carder, L; Willingham, P. & Bibb, D. «Case-based, problem-based learning: Information literacy for the real world» (2001), Research Strategies 18: 181—190. (անգլ.)
  2. Erich Lechner (փետրվարի 23, 1990), Warning! Dangerous Contamination! (original usenet posting), Usenet rec.humor.funny archive (անգլ.)
  3. Оригинальная листовка, распространявшаяся в университете. Արխիվացված 2008-05-30 Wayback Machine (անգլ.)
  4. 4,0 4,1 Coalition to Ban Dihydrogen Monoxide Homepage (անգլ.)
  5. Dihydrogen Monoxide from Urban Legends Reference Pages, проверено 6 декабря 2010. (անգլ.)
  6. Campaign launched against dihydrogen monoxide, Deutsche Presse-Agentur, April 1, 1998. (անգլ.)
  7. Roddy., Dennis B. (1997), Internet-inspired prank lands 4 teens in hot water, Pittsburgh Post-Gazette (published April 19, 1997) (անգլ.)
  8. Kruszelnicki, Karl S. Mysterious Killer Chemical, Australian Broadcasting Corporation., (2006)
  9. General Aims, Functions and Methods of Chemical Nomenclature (March 2004) (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել