Դիլիջան լեռնակլիմայական բալնեոլոգիական առողջավայր

Դիլիջան լեռնակլիմայական բալնեոլոգիական առողջավայր, առողջավայր ՀՀ Տավուշի մարզում, Աղստևի գեղատեսիլ հովտում, ծովի մակերևույթից 1350 մ բարձրության վրա, Երևանից 106 կմ հյուսիս։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ Է, ամառը՝ չափավոր զով, տաք, ձմեռը՝ արևային։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 18 °C է, հունվարին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 537 մմ։

Բուժիչ գործոններ խմբագրել

Բուժիչ գործոններն են անտառային մաքուր օդը, տաք արևոտ կլիման և ածխաթթվական, հիդրոկարբոնատային նատրիումական «Դիլիջան» հանքային ջուրը։

Գործում են մեծերի և մանկական տուբերկուլոզային, ՀՀ պաշտպանության նախարարության «Լեռնային Հայաստան», «Դիլիջան» առողջարանները, «Կինոգործիչների տուն» և «Երգահանների տուն» հանգստյան տները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։