Դզմարի բարբառ - հայերենի ս ճյուղի եռաստիճան (անտեղաշարժ) բաղաձայնական համակարգ ունեցող բարբառ։

Խոսվում է Դզմարում (Աղաղան, Ուրգութու, Ղշլաղ, Սադրու գյուղերում), ներկայացնում է մի տեսակ անցման օզակ Ղարադաղի բարբառից Մեղրու բարբառին։ Բարբառի լավագույն ներկայացուցիչներն են Ղշլաղի և Ուրգութուի խոսվածքները։

Ներկան կազմվում է ս մասնիկն ունեցող դերբայով և օժանդակ բայով, բաղադրյալ ժամանակների անցյալը՝ լäլ բառ-մասնիկով։ Օժանդակ բայը անցյալի ձևեր չունի։ Անցյալ կատարյալը կազմվում է վերլուծական ձևով։ Վաղակատար ժամանակ չունի, գործածւմ է հարակատարը։ Անկատար դերբայի լ-ն վերածվել է յ-ի (մնայիս ըմ, մնայիս ըմ լäլ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 83.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)