Դերեկ Ջոզեֆ (նոյեմբերի 13, 1945(1945-11-13) - հուլիսի 29, 2021(2021-07-29)), Պակիստանի բանակի սպա էր, ծագումով հայ և 1971թ. հնդկական պատերազմի վետերան։ Ջոզեֆը միացավ Պակիստանի բանակին 1969թ.-ին, իսկ ավելի ուշ կռվեց 1971թ. հնդկա-պակիստանյան պատերազմում, որտեղ ոչնչացրեց հնդկական յոթ տանկ։ Պատերազմի ժամանակ իր գործողությունների համար արժանացել է Թամղա-ի-Ջուրատին։ Պատերազմից հետո Ջոզեֆը ընտրեց որպես պատգամավոր ուղարկվել Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժեր, որտեղ նա ծառայեց երեք տարի, նախքան Պակիստան վերադառնալը։ Թոշակի է անցել փոխգնդապետի կոչումով։ Նա մահացել է 2021 թվականի հուլիսի 29-ին Փեշավար քաղաքում[1][2][3][4]։

Դերեկ Ջոզեֆ
Ծնվել էնոյեմբերի 13, 1945(1945-11-13)
Մահացել էհուլիսի 29, 2021(2021-07-29) (75 տարեկան)
Մասնագիտությունռազմական գործիչ

Անձնական կյանք խմբագրել

Ջոզեֆը ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 13-ին Բրիտանական Հնդկաստանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ նահանգի Փեշավար քաղաքում։ Էդվարդես քոլեջի թոշակի անցած պրոֆեսոր Դենիս Ջոզեֆը և Դերեկ Ջոզեֆի եղբայրն ասում է, որ իրենց ընտանիքը Հայաստանից եկել է Աֆղանստան և մնացել Քաբուլում և Նանգարհարում՝ նախքան Բրիտանական Հնդկաստան տեղափոխվելը Աֆղանստանից բրիտանական զորքերի դուրսբերումից հետո։ Ջոզեֆի ընտանիքը ժամանել է Փեշավար՝ Հյուսիս-արևմտյան սահմանամերձ նահանգի մայրաքաղաքը 1890 թվականին և այդ ժամանակվանից մնացել է այնտեղ։ Դերեկ Ջոզեֆի հայրը՝ դոկտոր Փոլ Ջոզեֆը, ընդհանուր վիրաբույժ էր Փեշավարի Mission Hospital-ում, իսկ մայրը սովորեցնում էր անգլերեն լեզու տարբեր քոլեջներում[1][2][4][5]։

Զինվորական կարիերա խմբագրել

Ջոզեֆը զորակոչվել է Պակիստանի բանակ 1969 թվականի ապրիլի 20-ին և ավելի ուշ մասնակցել 1971 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմին։ Պատերազմի ընթացքում նա ոչնչացրեց յոթ հնդկական տանկ և իր քաջության համար պարգևատրվեց Թամղա-ի-Ջուրատով[1][2]։

Նրա մահը խմբագրել

Դերեկ Ջոզեֆը մահացել է 2021 թվականի հուլիսի 29-ին Փեշավար քաղաքում։ Նրան հուղարկավորել են զինվորական մեծ պատիվներով Փեշավար քաղաքի զինվորական գերեզմանոցում։ Պակիստանի մի շարք պաշտոնաթող զինվորականներ և քաղաքացիական ծառայողներ Ջոզեֆին բնութագրեցին որպես խիզախ զինվոր և իրենց վիշտը հայտնեցին Ջոզեֆի մահվան կապակցությամբ[1][2][4]։

Տես նաեւ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Colonel Derek Joseph: Who was the Armenian Colonel who destroyed several Indian tanks during the 1971 war». BBC News (ուրդու). 2021 թ․ հուլիսի 31.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Who was the Armenian Colonel Derrick Joseph, who destroyed seven Indian tanks in the 1971 war? » Press24 News English». Press24 News English. 2021 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Colonel Joseph, the destroyer of Indian tanks in the war of 1971, has passed away». Googly News (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 2.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «Who was the Armenian Colonel Derek Joseph who destroyed 7 Indian tanks in the 1971 war?». Mandi Bahauddin (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Colonel Joseph, the destroyer of Indian tanks in the war of 1971, has passed away». Googly News (ուրդու). 2021 թ․ օգոստոսի 2.(չաշխատող հղում)