Դետեկտիվ վեպի տասը պատվիրաններ

Դետեկտիվ վեպի տասը պատվիրաններ, Ռոնալդ Նոքսի կողմից սահմանված տասը կանոններ, որոնց պիտի հետևեն դետեկտիվ գրողները։ Նա եղել է Դետեկտիվ ակումբի անդամ և դետեկտիվի ոսկեդարի ներկայացուցիչ։ Նա եղել է նաև կաթոլիկ քահանա, ինչն էլ ազդեցություն է ունեցել, որ նա գրի դետեկտիվի տասը պատվիրանների մասին։ Գրողների մեծ մասը հետևել են այդ կանոններին։

Այդ կանոններն են[1]

  1. Հանցագործը պետք է լինի պատմության սկզբում հիշատակված ինչ-որ մեկը, բայց չպետք է լինի այն մարդը, ում մտքերին ընթերցողը հետևում է։
  2. Բոլոր գերբնական ուժերի օգտագործումը բացառվում է։
  3. Թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ գաղտնի սենյակ կամ միջանցք։
  4. Ոչ մի դեռևս անհայտ թույներ չեն կարող օգտագործվել, ինչպես նաև ցանկացած սարքեր, որոնք, ի վերջո, պահանջում են երկար գիտական բացատրություն։
  5. Ոչ մի չինացի չպետք է հայտնվի պատմության մեջ[2][Ն 1]։
  6. Ոչ մի դժբախտ պատահար երբեք չպետք է օգնի դետեկտիվին, և նա երբեք անբացատրելի ինտուիցիա չպիտի ունենա, որը ճիշտ կլինի։
  7. Դետեկտիվ չպետք է ինքը կատարի հանցագործություն։
  8. Դետեկտիվ չպետք է լույս սփռի որևէ իրադարձության վրա, որոնք չեն ներկայացվել անմիջապես ընթերցողին։
  9. Դետեկտիվի հիմար ընկերը՝ Ուաթսոնը, չպետք է թաքցնի այն մտքերը, որոնք գալիս են նրա մտքին. նրա ինտելեկտը պետք է լինի մի փոքր ավելի ցածր, քան միջին ընթերցողին։
  10. Երկվորյակ եղբայրները և ընդհանրապես երկվորյակները չպետք է հայտնվեն, եթե նրանց հայտնվելու համար պատշաճ կերպով պատրաստվածություն չի եղել։

Նշումներ խմբագրել

  1. Կանոնները գրվել են Բրիտանական կայսրության անկման ժամանակաշրջանում, երբ շատ չինացիներ կային Լոնդոնում։ Նրանք ասոցացվում էին չար մարդու կերպարի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ronald Knox: 10 Commandments of Detective Fiction, www.writingclasses.com
  2. «RONALD KNOX'S TEN COMMANDMENTS OF DETECTIVE FICTION». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.