Դեմքի ճանաչման համակարգ

Դեմքի ճանաչման համակարգը՝ համակարգչային ծրագիր է, որը նախատեսված է թվային պատկերից կամ տեսահոլովակից անձի ավտոմատ նույնականացման և հաստատման համար։ Այս գործողությունը կատարելու ձևերից մեկը պատկերից ընտրված դեմքի առանձնահատկությունների համեմատումն է դեմքերի տվյալների բազայի հետ։

Swiss European surveillance: facial recognition and vehicle make, model, color and license plate reader.
Side View.
Close-up of the infrared illuminator. This light is invisible to the human eye but it creates a day-like environment for the surveillance cameras.

Այն սովորաբար օգտագործվում է անվտանգության համակարգերում և կարող է համեմատվել այլ կենսաչափական ճանաչման համակարգերի հետ, ինչպիսիք են մատնահետքի կամ աչքի ծիածանաթաղանթի ճանաչման համակարգերը[1]։

Տեխնիկան խմբագրել

Ավանդական խմբագրել

Որոշ դեմքի ճանաչման ալգորիթմներ բացահայտում են դեմքերը՝ պատկերից դուրս բերելով դեմքի հատկանիշները։ Օրինակ, մի ալգորիթմ կարող է վերլուծել աչքերի, քթի, ծնոտի հարաբերական դիրքը, չափը կամ ձևը։ Այնուհետև այս հատկանիշներն օգտագործվում են համապատասխանող հատկանիշներով այլ պատկերներ փնտրելու համար[2]։

Հայտնի ճանաչման ալգորիթմներից են՝ Հիմնական բաղադրիչի վերլուծություն( Principal Component Analysis ), Գծային առանձնացնող վերլուծություն (Linear Discriminate Analysis), Elastic Bunch Graph Matching, Hidden Markov model, նեյրոնային dynamic link matching.

Եռաչափ (3-D) խմբագրել

Եռաչափ դեմքի ճանաչման տեխնիկան օգտագործում է եռաչափ սենսորներ, դեմքի կառուցվածքի մասին ինֆորմացիա դուրս բերելու համար։ Այս ինֆորմացիան այնուհետև օգտագործվում է դեմքի տարբեր հատկանիշների բացահայտման համար, ինչպիսիք են, օրինակ, ակնակապիճների, քթի, կզակի եզրագծերը[3]։

Եռաչափ դեմքի ճանաչման առավելություններից մեկը դա այն է, որ, ի տարբերություն այլ մոթոդերի, լույսի փոփոխությունը չի ազդում իր վրա։ Այն կարող է անգամ բացահայտել դեմքը՝ դիտարկելով տարբեր անկյուններից[2][3]։

Համեմատություն խմբագրել

Կենսաչափական տարբեր տեխնոլոգիաների մեջ, դեմքի ճանաչումը գուցե ամենաարդյունավետը և վստահելին չէ, սակայն այն լայն հնարավորություն է տալիս բացահայտել անձի ինքնությունն ամբոխի մեջ։ Կենսաչափական ճանաչման այլ համակարգեր, ինչպիսիք են մատնահետքերի, աչքի ծիածանաթաղանթի սկանավորումը, ձայնի ճանաչումը, չեն կարող կատարել նման զանգվածային նույնականացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Facial Recognition Applications». Animetrics. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.
  2. 2,0 2,1 Bonsor, K. «How Facial Recognition Systems Work». Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  3. 3,0 3,1 Williams, Mark. «Better Face-Recognition Software». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել