Դեիսուս (հուն․՝ δέησις-խնդրանք, աղաչանք) կամ Դեիսիս՝ սրբապատկեր, կամ սրբապատկերների խումբ, որի կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերն է, իսկ նրանից աջ և ձախ կողմերում համապատասխանաբար Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի սրբապատկերներն են՝ ներկայացված բարեխղճությամբ աղոթողի ավանդական ժեստով (եռաձև դեիսուս)։ Կարող է իր մեջ ընդգրկել առաքյալների պատկերները, սուրբ հայրերին, մարտիրոսներին և այլոց (բազմաձև դեիսուս)։ Դեիսուսյան արվեստի հիմնական իմաստը միջնորդական աղոթքն է, միջնորդությունը մարդկության և Երկնային Թագավորի ու Դատաստանի միջև։ Այս սրբապատկերի ձևավորման գործում մեծ ազդեցություն ունի պատարագը։ Պատկերպաշտության դեմ ուղղված պայքարի դարաշրջանից հետո Դեիսուսի սրբապատկերը տեղակայված էր բյուզանդական տաճարի խորանի պատնեշի վրա, իսկ այնուհետև արդեն ռուսական հողի վրա վերափխվեց դեիսուսյան կրոնական բարձր աստիճանի։

Դեիսուս
Հրեշտակային Դեիսուս

Պահպանված ամենահին դոիսուսյան օրինակ է հանդիսանում Հռոմում գտնվող ֆրեսկոն՝ Սանտա-Մարիա-Անտիկվա եկեղեցում (VII դար). նրանում պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ ամբողջ հասակով, իսկ Հովհաննես Մկրտիչը ունի ոչ թե աղոթող, այլ ուղղություն ցույց տվող ժեստ։ Ինքնուրույն սրբապատկերային աշխատանքը, որը ստեղծված է դեիսուսի նմանությամբ, կոչվում է «Թագուհին քո աջ կողմում», կամ ավելի կարճ «Ներկայացրեք թագուհուն»։ Նրանում Քրիստոսը բազմած է գահին՝ Թագավորների թագավորի կերպարով, նրանից աջ (նայողից ձախ) Մարիամ Աստվածածինն է կանգնած՝ թագավորական հագուստով, մյուս կողմից Հովհաննես Մկրտիչն է։ XII-XIV դարերում Բալկաններում Քրիստոս-Թագավորի կերպարը «Ներկայացրեք Թագուհուն » աշխատանքում միահյուսվում է մեկ այլ սրբապատկերային տեսակի՝ «Մեծ Եպիսկոպոսի » հետ ։

«Հրեշտակային դեիսուս» - սրբապատկերային կոմպոզիցիայի անուն, որն ընդգրկում է Քրիստոս Էմանուելին և երկու եպիսկոպոսներին - Միքայելին և Գավրիլային։ Գոյություն ունի վիճելի տեսակետ, որ այս կոմպոզիցիան իրենից ներկայացնում է Սուրբ Երրորդության սիմվոլիկ պատկեր։

Տնային սրբապատկերապշտության մեջ, որոնք նախատեսված են աղոթքի համար և զբաղեցնում են տարածքի կարմիր մասը, կրկնում են տաճարային պատկերապաշտության սկզբունքները։ Սակայն Հովհաննես Մկրտչի պատկերը հաճախ փոխարինվում է Նիկոլայ Միրլիկի (Նիկոլայ Հրաշագործի) պատկերով, ով առավել շատ գովաբանված սուրբ է Ռուսաստանում։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել