Դեդե Կոսվարա
Դեդե Կոսվարա (1971, Ինդոնեզիա - հունվարի 30, 2016, Բանդունգ, Ինդոնեզիա), «Մարդ-ծառ» մականունով Ինդոնեզիայի քաղաքացի, որը հայտնի է որպես աշխարհի այն եզակի մարդկանցից մեկը, որոնց մոտ ախտորոշվել է վերուցիֆորմային էպիդերմոդիսպլազիա հիվանդությունը[1]։
Դեդե Կոսվարա | |
---|---|
Ծնվել է | 1971 |
Ծննդավայր | Ինդոնեզիա |
Մահացել է | հունվարի 30, 2016 |
Մահվան վայր | Բանդունգ, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Որոշ բժիշկների խոսքերով, որոնցից է Մերիլենդի համալսարանի մաշկաբանության, իմունոլոգիայի և մաշկային ալերգիայի մասնագետ Էնթոնի Գասպարին «այս արատը հավանական է միլիոնից մեկի մոտ»[2]։ Դեդեն դարձել է հայտնի 2007 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ համացանցում ցուցադրվել է մի տեսահոլովակ, որտեղ պատմվում էր տարօրինակ հիվանդության պարտության մասին։ Նրա պատմությունը հայտնվել է Discovery ալիքի TLC-ի «Իմ ցնցող պատմություն» սերիալի «Կեսմարդ-կեսծառ» էպիզոդում։ Դեդե Կոսվարայի պատմությունը ցուցադրվել է 2008 թվականի օգոստոսի 12-ին ABC-ի «Բժշկական գաղտնիք» սերիալի «Մարդ-ծառ» անվամբ էպիզոդում[3]։
2008 թվականի օգոստոսի 26-ին՝ իր մարմնից 6 կիլոգրամ գորտնուկների հեռացման վիրահատությունից հետո, Դեդեն վերադարձել է իր ապրելավայր։ Վիրահատությունը կազմված էր երեք փուլից. գորտնուկների հաստ շերտի և ձեռքերի զանգվածային ելուստների հեռացում, գլխի, իրանի և ոտքերի մանր գորտնուկների հեռացում և ձեռքերի պատվաստված մաշկով ծածկում։ Սակայն այդ միջամտություններից հետո հիվանդությունը կրկնվել է և հայտնվել է մարմնի բոլոր մասերում։ Դրանից հետո Դեդեն կրկին տարել է մի քանի վիրահատություն[2][4]։
Նա մահացել է 2016 թվականի հունվարի 30-ին 45 տարեկան հասակում, մոտավորապես 03:30 WIB (ժամանակը Ինդոնեզայում) Բանդունգի Հասան Սադիկինի անվան հիվանդանոցում՝ առողջական վիճակի հետ կապված սրացումներից, որոնցից նա տառապել է ավելի քան 20 տարի[5][6][7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ El “Hombre árbol” de Indonesia muere a los 42 años por causa de una extraña enfermedad Yahoo!
- ↑ 2,0 2,1 La extraña enfermedad del "hombre-árbol" de Bangladesh BBC.
- ↑ "Tree Man", Medical Mystery ABC News.
- ↑ Indonesia's "tree man" comes home after treatment Los Angeles Times.
- ↑ Man who suffered from limbs like TREE TRUNKS dies dailystar.
- ↑ Indonesian known as 'the tree man' due to disease which left him with branch-like warts dies without ever fulfilling his dream of living to see a cure and becoming a carpenter again dailymail.co.
- ↑ Park, Madison. Cause of 'Treeman's' barklike growths revealed CNN.