Դարյա Սերգեևնա Նորիցինա (ռուս.՝ Дарья Сергеевна Норицина[1], 1996 կամ հուլիսի 20, 1996(1996-07-20), Պերմ, Ռուսաստան)[2], ռուս ռեգբիստ, «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբ և Ռուսաստանի ռեգբի-7ի հավաքականի խաղացող։ Ռուսաստանի սպորտի վարպետ (20 նոյեմբերի, 2017)[3], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Դարյա Նորիցինա
Дарья Норицина 1.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Ծննդյան ամսաթիվ՝1996 կամ հուլիսի 20, 1996(1996-07-20) (26 տարեկան)
Ծննդավայր՝Պերմ, Ռուսաստան

ԿենսագրությունԽմբագրել

Դարյա Նորիցինան ծնվել է 1996 թվականի հուլիսի 20-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում։ Զբաղվել է ռուս-ժողովրդական պարերով և երգով «Պրիկամիե» ժողովրդական-վոկալ անսամբլում։ Ավելի ուշ սկսել է զբաղվել աթլետիկայով (սպրինտ), ունի սպորտի վարպետի թեկնածուի կոչում աթլետիկայից։ Հանդես է գալիս «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբում, սպորտի վարպետ է։ Ընդգրկվել է Ռուսաստանի ռեգբի-15 և ռեգբի-7 հավաքականներում, Ռուսաստանի հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի 2016, 2017, 2018, 2019 և 2021 թվականների առաջնություններում (Մոսկվայի էտապ[4]), ինչպես նաև մասնակցել է 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Զբաղվում է պարաշյուտային սպորտով և սանրվածքների ձևավորմամբ, հենց նա է դարձել Ալյոնա Միխալցովայի կերպարի հեղինակը[5]։

2021 թվականի հուլիսին ընդգրկվել Է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հայտացուցակում][6] և մասնակցել Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[7][8]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել