Դարբնոցամամլիչային սարքավորումների գործարան

Դարբնոցա-մամլիչային սարքավորումների գործարան, արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում (նախկինում՝ Լենինական)։

Հիմնադրվել է 1912 թվականին, Հեքիմյանների մեխանիկական արհեստանոցի բազայի վրա։ Մինչև 1958 թվականը կոչվել է «մեխանիկական գործարան», թողարկել է մետաղե մահճակալներ և կենցաղային առարկաներ։ Վերակառուցվելով որպես մեքենաշինական ձեռնարկության, զգալիորեն ընդարձակվել է և 1980 թվականի դրությամբ ունեցել է հավաքման, մեխանիկական արտադրամասեր, նախապատրաստական, գործիքաշինական, փորձարարական, լայն սպառման առարկաների արտադրության, փաթեթավորման և ձուլման տեղամասեր։ Հիմնական արտադրանքը 25 տոննանոց դարբնոցա-մամլիչ մեքենաներն էին։

Արտադրանքի մի մասն արտահանվել է։ Խորհրդային ժամանակաշրջանում բազմաթիվ անգամներ արժանացել է համամիութենական և հանրապետական մրցանակների ու պարգևների։ Գործարանի 30-ից ավելի աշխատողներ պարգևատրվել են ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով։

2005 թվականի դրությամբ գործարանի շատ փոքր մասն է գործում։ Ուներ մոտ 20 բանվոր[փա՞ստ]։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png