Դատավճիռների համակցություն

Դատավճիռների համակցություն, երկու կամ ավելի դատավճռի կայացումը մեկ անձի նկատմամբ։ Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակվում է այն անձանց նկատմամբ, ովքեր նախկին պատիժը կրելիս կատարել են նոր հանցագործություն։ Հաշվի առնելով վտանգավորությունը՝ այդ հանցագործությունների համար պատժի նշանակման ավելի խիստ կարգ է սահմանվում, քան մի քանի հանցագործություն կատարած, սակայն առաջին անգամ քրեական պատասխանատվության ենթակա անձի նկատմամբ։ Դատավճիռների համակցությամբ պատիժ է նշանակվում վերջին հանցագործության համար, որին ամբողջովին կամ մասամբ միացվում է նախկին պատժաչափի չկրած մասը՝ չգերազանցելով կատարված հանցագործության համար նախատեսված հոդվածի պատժաչափը։ Դատավճռի համակցությամբ պատիժ նշանակելիս կարգապահական գումարտակի, աքսորի, արտաքսման և ուղղիչ աշխատանքների 3 օրը հավասարեցվում է ազատազրկման 1 օրվան։ Դատավճռի համակցությունը տարածվում է նաև պայմանական դատապարտվածների վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91