Դատական ծախսեր, վկաներին, տուժողներին, գործի հետ առնչվող այլ անձանց վճարվող, ինչպես նաև տեղազննության կամ այլ գործողությունների հետ կապված ծախսեր։ Քրեական գործևրով գանձվում է դատապարտյալներից, քաղաքացիական գործերով՝ պատասխանողից կամ գործը տանուլ տված հայցվորից։

Դատական ծախսերի մեջ է մտնում նաև պետական տուրքը։ Որոշ դեպքերում, երբ շոշափվում են քաղաքացիների խիստ անհրաժեշտ շահերը (աշխատավարձի վճարման, ալիմենտի գանձման և այլ քաղաքացիական գործեր), կողմերից պետական տուրք չի գանձվում՝ հաշվի առնելով քաղաքացիների նյութական դրությունը։ Դատարանն իրավասու է դատավարության մասնակիցներին ազատևլ դատական ծախսերից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 307