Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավուդ (այլ կիրառումներ)

Դավուդ, հայ բժիշկ։

Դավուդ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Բարձրագույն բժշկական կրթություն է ունեցել։ Կոստանդնուպոլսում բժիշկ (դոկտոր) է աշխատել։ Աքսորվել է Կիլիկիա։ 1909 թվականի ապ­րի­լի 12-ին, հայկական ջարդերի ժամանակ, գտնվել է Կիլիկիայի Ադա­նայի սանջակի Միսիս ավանում։ Թուրք ոճրագործները հարձակվել են Միսիսի բնակիչ Եփրեմ աղայի տան վրա, որտեղ ապաստանել էին հայերը և այլ քրիստոնյաներ։ Դահիճները բոլորին դուրս են բերել ընդարձակ բակ և կոտորել։ Եփրեմ աղայի տանը ապաստանածների մեջ է եղել նաև «պոլ­սե­ցի մի աք­սո­րա­կան` դոկտոր Դավուդը, որը բավական դիմադրեց դահիճներին, բայց ի վերջո, ընկրկեց»։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Սիմոնյան Հրաչիկ, Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009։