Դավիթ Լևոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Լևոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Լևոնյան (հունվարի 22, 1994, Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկի» պաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | հայ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1994 (30 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայաստան | |||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Փյունիկ | |||||||||||
Համար | 14 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԴավիդ Լևոնյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան է։ 1010 թվականին Լևոնյանը ընտրվել է Փյունիկ-3-ի կազմում, որը հանդես է գալի Առաջին լիգայում։ Լևոնյանը թիմի կազմում անցկացրել է 13 խաղ և հաջորդ մրցաշրջանում ընդգրկվել է «Փյունիկի» հիմնական կազմում։ Իր նորամուտը նշել է Հայաստանի Պրեմիեր լիգայում 2011 թվականի հոկտեմբերի 12-ին «Շիրակ» ակումբի դեմ խաղում։ Լևոնյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 87-րդ րոպեին՝ փոխարինելով Կամո Հովհանիսյանին[1]. դա միակ խաղն էր «Փյունիկի» կազմում այդ մրցաշրջանում, որովհետև թիմի ֆուտբոլիստների միջև մեծ մրցակցություն կար։ 2012-2013 մրցաշրջանում Լևոնյանը դարձավ ավելի մրցունակ, թեև դաշտ էր դուրս գալիս հիմնականում որպես փոխարինող։
Ելույթների վիճակագրություն
խմբագրելԸստ 2012 թվականի հոկտեմբերի 20-ի
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Փյունիկ-3 | 2010 | 13 | 0 | - | - | - | - | 13 | 0 |
Ընդհանուր | 13 | 0 | - | - | - | - | 13 | 0 | |
Փյունիկ-2 | 2012/13 | ? | 2 | - | - | - | - | ? | 2 |
Ընդհանուր | ? | 2 | - | - | - | - | ? | 2 | |
Փյունիկ | 2011 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2012/13 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | |
Ընդհանուր | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
Ընդհանուր կարիերայում | 17 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 2 |
Կարիերան հավաքականում
խմբագրելԱռաջին լիգայում հանդես գալու ժամանակ Լևոնյանն արժանացել է մինչև 17 տարեկանների հավաքականի մարզչական շտաբի ուշադրությանը։ Հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Թուրքիայի դեմ խաղում, որում հայ պատանիները պարտվել էն 0:3 հաշվով[2]։ Մի քանի օր անց նա մասնակցել է չեխ պատանիների դեմ խաղին[3], իսկ հետագայում՝ իսլանդացիների դեմ խաղին[4]. Լևոնյանը բոլոր երեք խաղերին մասնակցել է առանց փոխարինման։
Երկու տարի անց Լևոնյանը նշեց իր նորամուտը մինչև 19 տարեկանների հավաքականում։ Առաջին խաղն անցկացրել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ 2012 թվականի օգոստոսի 9-ին։ Այս անգամ ևս հայերը պարտություն կրեցին (0:4)։ Լևոնյանը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 72-րդ րոպեին՝ փոխարինելով Արթուր Պետրոսյանին[5]։ Հաջորդ երկու խաղերում, որ տեղի են ունեցել օգոստոսի 11-ին և օգոստոսի 14-ին, Լեվոնյանը դաշտ է դուրս եկել հիմնական կազմում՝ մասնակցելով Շվեյցարիայի ու Ռումինիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին[6][7]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Հայաստանի գավաթակիր – 2014
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Протокол матча «Ширак» — «Пюник»» (անգլերեն). Soccerway.com. 22.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Турция (до 17) — Армения (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 22.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Чехия (до 17) — Армения (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 24.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Армения (до 17) — Израиль (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 27.09.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Шотландия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 09.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Армения (до 19) — Швейцария (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 11.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.
- ↑ «Протокол матча Румыния (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 14.10.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 21.10.2012-ին.