Բացել գլխավոր ցանկը

Դավիթ Գևորգյան (քաղաքական գործիչ)

հայ պետական և քաղաքական գործիչ

Դավիթ Գևորգյան (մարտի 22, 1991, ք․ Երևան), հայ պետական գործիչ, Հայաստանի Արագածոտնի մարզպետ։

Դավիթ Գևորգյան
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ Մարքեթինգ
Ծննդյան օր մարտի 22, 1991(1991-03-22) (28 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

ԿենսագրությունԽմբագրել

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1991 թվականի մարտի 22-ին Երևանում։ 1998-2007 թվականների սովորել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում։ 2007-2014 թվականներին սովորել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» բաժնում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորում։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

2012 թվականին հիմնել է «Բիզնես Քալչը» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով։ 2013-2015 թվականներին «Դանիելյան պրինտ» ՍՊԸ-ում («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն։ 2016-2018 թվականներին «Առգե բիզնես» ՍՊԸ-ի շուկայի ուսումնասիրության մասնագետ։ 2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում։

2018 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում[1]։

Այլ տվյալներԽմբագրել

Զինապարտ է, պահեստազորի սպա, լեյտենանտ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Ամուսնացած չէ։

ԾանոթագրություններԽմբագրել