Դավիթ Ալավկաորդի

հայ իրավաբան
(Վերահղված է Դավիթ Ալավկա որդիից)

Դավիթ Ալավկա որդի (Ալավկաորդի) (նաև հայտնի է որպես Դավիթ Գանձակեցի, ծնվ.՝ մոտ 1070-80[1]Գանձակ բնակավայրում[2], մահ.՝մինչև 1140[3]), միջնադարյան հայ խոշոր իրավաբան։

Դավիթ Ալավկաորդի
ԾննդավայրԳալաց
Ազգությունհայ
Մասնագիտությունիրավաբան

ԿենսագրությունԽմբագրել

Դավիթ Ալավկա որդու ծննդյան տարեթիվը ստույգ հայտնի չէ, այն համարվում 1070-1080 թվերը։ Ծնվել է պատմական ուտիքի հայաշատ Գանձակ բնակավայրում։ Բազմակողմանի զարգացած Դավիթը զբաղվել է մանկավարժությաբ, հասարակական ակտիվ գործունեությամբ։

Ալավկաորդու մահվան տարեթիվը հայտնի չէ, բայց ստույգ հայտնի է, որ 1140 թվականին նա այլևս կենդանի չէր։ Հայտնի չէ նաև նրա թաղման վայրը։

Իրավաբանական գործունեությունԽմբագրել

Դավիթ Ալավկաորդու մասին գովեստով խոսել է Վարդան Արևելցին, նրա համարել «լծակից Հովհաննես Իմաստասերի»։ Աղվանից կաթողիկոս նշանակելիս Հայոց կաթողիկոսը հաշվի է առել Դավիթ Ալավկաորդու կարծիքը, խորհրդակցել հետը։ Եղել է ժամանակի բազմակողմանի զարգացած անձնավորություն, տիրապետել մի քանի լեզուների։ Բացի առանձին աշխատություններից գրել է իրավաբանական ստվարածավալ, 97 հոդվածներից բաղկացած «Կանոնական օրենսդրություն» աշխատությունը։ Այն կազմվել է մոտավորապես 1130 թվականին։ «Կանոնականում» անդրադարձել է իրավաբանության գրեթե բոլոր բնագավառներին։ Նա առաջինն էր, որ տվեց հայ ժողովրդի բարքերի, սովորույթների, ավանդույթների մանրամասն պատկերը։ Աշխատությունը հիմք է հանդիսացել իրավական շատ հարցերրի, խնդիրների, վիճելի դրույթների պարզաբանմանը՝ տալով դրան արդարացի և իրավաբանական պարզաբանումները, լուծումները։ Դրանով հայ հասարակայնությունը աժաջնորդվել է վճիռներ կայացնելիս։ «Կանոնական օրենսդրությունը» կազմված է նախաբանից և 97 հոդվածներից։ Պարզաբանվել ու տրվել են եկեղեցական և աշխարհիկ կանոններ և օրենքներ։ Դավթի Կանոնագիրքը հանդիսացել է հայ իրավաբանական մտքի զարգացման պայծառ ուղեցույց։ Կարծիք կա, որ Մխիթար Գոշն ու Սմբատ Գունդստաբլը իրենց դատաստանագրքերը գրելիս որոշ առումով օգտվել են Դավթի «Կանոնագրքից»։ Դավթի Ալվակաորդու «Կանոնական օրենսդրությունը» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1953 թվականին։ Չնայած «Կանոնագիրքը» ժամանակի պետական իշխանությունների կողմից պաշտոնապես հաստատված չէր, սակայն այն հայ համայնքներում ամենուր կիրառվում էր ինչպես եկեղեցականների, այնպես և համայնքի ոաշտոնյաների կողմից, տարբեր բնույթի հարցեր կարգավորելու համար։ Ալավակաորդու «Կանոնագիրքը» համաշխարհային իրավական մտքի գագաթներից մեկը հանդիսացավ, որից հետագայում օգտվեցին ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Որոշ հետազոտողներ գտնվում են, որ այն գրվել է Արքայություն անունով ոմն քահանայի խնդրանքով։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դավիթ Ալավկաորդու ծննդյան տարեթիվը ստույգ հայտնի չէ, այն համարվում 1070-1080 թվերը։
  2. Հովհաննես Նալթակյան «Հայոց Ուտիք–Գարդման աշխարհը և Առանշահիկ իշխաններն ու թագավորները», Երևան 2013 թ․։
  3. Դավիթ Ալավկաորդու մահվան վայրը և տարեթիվը նույնպես հայտնի չեն, կոնրկետ միայն կարելիս է ասել այն, որ 1140 թվականին Ալավկաորդին արդեն կենդանի չէր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 300