Դասապետ

արական անձնանուն

Դասապետ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն դաս և պետ բառերից՝ Հայրապետ, Նահապետ Վարդապետ անունների պես։ Գործածվել է 13-14-րդ դարերում, այնուհետև դուրս է եկել գործածությունից[1]։

Դասապետ
Դասապետ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԴասիկ
Կապված հոդվածներ«Դասապետ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Դասապետ, միանալով Քահանայապետին՝ 1207 թվականին նվերներ են արել Բջնիի Ս․ Աստվածածին վանքին[2][3]։
  • Դասապետ վարդապետ, իր եղբոր՝ Կարապետի հետ միասին 1291 թվականին կառուցեցին Գետկա վանքի պարիսպը և զանգակատունը[4]։
  • Դասապետ քահանա, մերձավոր Տիրացու կրոնավորի, ով 1388 թվականին գերի ընկած մի Ավետարան ազատեց[5]։
  • Դասապետ, հայր Տեր Ստեփաննոսի, ով 1399 թվականին Տիրացու կրոնավորի հետ գրել տվեց մի Ճառընտիր՝ Վարագում[6]։
  • Դասապետ, որդի Սիմավոն քահանայի։ Հիշատակված է 1327 թվականից հետո գրված անթվական մի հիշատակարանում[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 17 — 682 էջ։
  2. Այրարատ 257
  3. Սմբատեանց, Գեղարքունի 314
  4. Սմբատեանց, Գեղարքունի 175
  5. Ձեռագիր Վասպուրական 202
  6. Թորոս աղբար, Բ․ 429
  7. Ձեռագիր Ագուլիս (Արրտ․ 1911, 461)