Դաունի համախտանիշի համաշխարհային օր

Մարտի 21Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day (WDSD)։ Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, իրենց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Հանրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացման, ներառականության և կարծրատիպերը կոտրելուն։ Այս միջոցառումներից շատերը հավաքագրվում են Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կայքէջում։

Պատմություն խմբագրել

Տրիսոմիա 21-ի հետազոտությունների ֆրանսիական ասոցիացիան (ՏՀՖԱ), որը հիմնադրվել է 1990 թվականին, ստեղծվել է աջակցելու Դաունի համախտանիշի (Տրիսոմիա 21) մասին բժշկական և գիտական զարգացումներին։ 2005 թվականին Ասոցիացիան որոշում կայացրեց խորհրդանշական օր սահմանել երրորդ ամսի՝ մարտի 21-րդ օրը, քանի որ համախտանիշի դեպքում հենց 21-րդ քրոմոսոմը ունի երեք օրինակ՝ երկուսի փոխարեն։ Ասոցիացիայի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2005 թվականի մարտի 21-ին Փարիզում՝ «Լավ աջակցելու համար՝ լավ հասկանալ» խորագրով։ Երբ նույն տարվա հունիսին դոկտոր Խուան Պերեիրան կազմակերպեց միջազգային հանդիպում Դաունի համախտանիշի Եվրոպական ասոցիացիայի (ԴՀԵԱ) կողմից, իսկ ՏՀՖԱ-ն առաջարկեց նրանց ևս խորհրդանշական օրն ընտրել մարտի 21-ը։ 2006 թվականի մարտի 21-ին ՏՀՖԱ-ն կազմակերպել էր երկրորդ հանդիպումը Փարիզում։ Նույն ժամանակ պրոֆեսոր Ստիլիոնոս Անտոնարակիսը, ով Ժնևի բժշկական համալսարանից է, իմանալով ՏՀՖԱ-ի, ԴՀԵԱ-ի որոշումը առաջարկեց մարտի 21-ին Ժնևում մանիֆեստ անցկանցնել։

2006-ի մարտի 21-ին առաջին երկու մանիֆեստները տեղի ունեցան աշխարհում։ Այդ օրվանից ՏՀՖԱ-ն կազմակերպում է այն ամեն տարի։ 2007-ի դեկտեմբերի 20-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչեց մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր։ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 2011-ի դեկտեմբերի 19-ին օրն ավելացրեց հիշարժան օրերի ցանկում։ 2012-ից ամեն տարի այդ օրը ՄԱԿ-ը կոչ է անում անդամ պետություններին, միջազգային և տեղական կազմակերպություններին, ինչպես նաև մասնավոր սեկտորին ուշադրություն հրավիրել Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին։

2006 թվականից սկսած «Դաուն սինդրոմ ինթերնեյշընլ» կազմակերպությունը «Դաուն սինդրոմ ինթերնեյշընլ» կամզակերպության կայքը մի կայքում Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա կայքը է հավաքագրում մարտի 21-ին տեղի ունեցող միջոցառումները։

Արտաքին հղումներ խմբագրել