Դաշտի մակերևույթի համահարթեցում

Դաշտի մակերևութային համահարթեցուն, հողի մակերևույթի հարթեցում և անհրաժեշտ թեքության հաղորդում։ Կատարվում է հարթիչ մեքենաներով, բուլդոզերներով, կեռաշերեփներով։ Դաշտի մակերևութային համահարթեցուն արդյունավետ է անջրդի և ոռոգվող հողագործության մեջ։ Հարթեցված մակերևույթի հողի վերին շերտը հավասարաչափ է խոնավանում, բացառվում են իջվածքներում ջրիկուտակումները, բարելավում են օդային և ջրային ռեժիմները, հողը հասունանում է միաժամանակ, ապահովում են մշակաբույսերի ցանքի վաղ ժամկետները, ագրոհողբարելավման միջոցառումների առավել որակյալ կատարումը, մեծանում է գյուղատնտեսական մեքենաների արտադրողականությունը և ավելանում բերքատվությունը։ Դաշտի մակերևութային համահարթեցման տեսակներն ու ծավալները կախված են բնական, արտադրողական պայմաններից և աճեցվող բույսերի յուրահատկություններից։ Փոքր թեքության (մինչև 0,002) հողատարածքները հավասարեցնում-դարձնում են հարթ (հորիզոնական, թեք), մեծ թեքություններովները՝ ըստ տեղանքի (տեղադրական) տեղագրական մակերևույթի։ Հողամասի բարձր տեղերի հողը կտրում, տեղափոխում ու լցնում են իջվածքների մեջ։ Դաշտի մակերևութային համահարթեցուն մեծ նշանակություն ունի մշակաբույսերի մշակման ինտենսիվ տեխնոլոգիաներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։