Դաշույն՝ պատյանով (մ.թ.ա. 15-14-րդ դարեր, Լճաշեն)

Դաշույն՝ պատյանով, մ.թ.ա. 15-14-րդ դարերում Լճաշենում հայտնաբերված դաշույն, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2007-122 համարի ներքո։

Picto infobox artifact.svg
Դաշույն՝ պատյանով
նյութբրոնզ
բարձրություն38.5 սմ
8 սմ
խորություն8 սանտիմետր սմ
ստեղծվել էմ.թ.ա. 15-14-րդ դարեր

ՆկարագրությունԽմբագրել

Միաձույլ լանաշեղբ դաշույն է։ Երկսայր շեղբը ավարտվում է խաչարդով, որից բարձրանում է կիսագնդաձև գլխիկով դաստակը։ Այն սնամեջ է՝ լցված սև շաղախով։ Շքեղ զարդարված պատյանը ամբողջովին պատված է ընդելուզված եռանկյունի ծակոտիկներով, որոնց կենտրոնում դեպի վեր բարձրացող երկգլխանի օձի ռելիեֆ պատկեր է[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  2. «Դաշույն պատյանով - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2017-02-18  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։