Դախանա-վամպիր, վամպիր հայկական հին դիցաբանության մեջ, որն ապրել է Ուլտիշ-Ալտո Տեմի լեռներում։ Նա առանձնանում ու փառավորվում է նրանով, որ երբևէ չի սպանել այն բնակիչներին, որոնք ապրել են իր հողի վրա[1][2][3]։


Տեսակվամպիր
ԴիցաբանությունՀայկական դիցաբանություն
Սեռարական
ԾննդավայրՈւլտիշ-Ալտո Տեմ

Նկարագրություն խմբագրել

Ըստ լեգենդի, Դախանավարը սեփականացրել է 366 հովիտներ և երբեք ներս չի թողել անծանոթներին այնտեղ։ Տիրապետելով գերմարդկային ուժի, նա երկար տարիներ պաշտպանել է ժողովրդին. թույլ չտալով թշնամիներին այցելել լեռնային Ուլտիշ-Ալտո Տեմ-ի կիրճ և զավթել Հայաստանը։ Երբ ոմանք փորձել էին ներխուժել իր հող, նա հարձակվեց նրանց վրա գիշերով, սպանեց, և խմեց արյունը։

Պատմության մեջ, ըստ բարոն Ավգուստ ֆոն Ակստաուսենի 1854 թվականի գրվածքի, պատմվում է երկու ճանապարհորդների մասին, ովքեր հայտնվել էին Դախանավարի տարածքում։ Այդ ճանապարհորդները գիտեին, որ Դախանավարը օտարերկրացիների արյունը խմել է միայն գիշերով, և դրա համար նրանք քնում էին ոտքերը մեկը մյուսի գլխի մոտ պարզած (ոտք ու գլուխ), տարակուսած այդ տարօրինակ արարածներից, ովքեր երկու գլխով ու առանց ոտքերի էին։ Դախանավարը լքեց այդ հողերը, և նրա մասին այլևս չլսեցին։

Գեղարվեստական գրականության մեջ խմբագրել

  • Հոլիվուդի վամպիրները, Էդրիեն Բարբո, Միքաել Սքոթ, Մակմիլլան, 2009
  • «Կինդրետ» շարք, Ալեքսեյ Պեխով, Ելենա Բիչկովա և Նատալյա Տուրչանինովա[4]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. gisher.ru
  2. vampir.ru
  3. «monstropedia.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. «Цикл "Киндрет"». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել