Դադմելիք, լեռնագագաթ Փոքր Կովկաս լեռնահամարգում, Զանգեզուրի լեռնաշղթայում, Գորիս քաղաքից մոտ 11 կիլոմետր հյուսիս-արևելք, Խնձորեսկ գյուղի մոտ։ Բրգաձև է, լանջերը կանաչապատ են՝ առանց խորխորատների։ Ըստ ավանդության հնում մի մելիք իր բատրակին միշտ ծեծել է։ Չտանելով տիրոջ բռնությունները, բատրակն իրեն այդ սարից նետել է ցած՝ բացականչելով՝ «դադմելիք», որտեղից էլ իբր սարը կոչել են Դադմելիք։ Նույն ավանդության մի այլ տարբերակի համաձայն, այդ զարզանդ մելիքն ինքն է անհնազանդ գյուղացիներին գլորել սարից և վերջիններս էլ բացականչել են՝ «դադ մելիք»։ Բարձրությունը՝ 2062 մետր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1020 — 992 էջ։