Գ. Կուրբանյանի բնակելի տուն, կառույց Երևանում։ Կառուցվել է 19-րդ դարի կեսերին։ Տեղակայված է Փավստոս Բուզանդի 28 հասցեում[1]։

Գ․ Կուրբանյանի տուն
Տեսակբնակելի տուն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՓավստոս Բուզանդի 28
ՓողոցՓավստոս Բուզանդի փողոց (28)
Շինանյութաղյուս
Հիմնադրված է19-րդ դար

Նկարագրություն

խմբագրել

Միհարկանի կառույց է նկուղով։ Փոքր ծավալի շինություն է՝ փողոց ուղղված կարճ ճակատով։ Մուտքը բակից է։ Պատերը շարված են աղյուսից։ Փողոց նայող հարավարևմտյան ճակատի գեղարվեստական կերպարը բնորոշվում է երեք լուսամուտներով։ Դրանք կիսակոր կամարներով ավարտվող, շրջանակներով և ատամնաշար զարդաքիվերով ուղղանկյուն բացվածքներ են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 200, ISBN 978-99930-865-2-5