Գևորգ Զորաբ (հոլ.՝ George Avetoom Marterus Zorab, 1898[1] - 1990[1], Զուտերմեյր, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), ծագումով հայ, նիդերլանդացի պարահոգեբան։

Գևորգ Զորաբ
Ծնվել է1898[1]
Մահացել է1990[1]
Մահվան վայրԶուտերմեյր, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]
Մասնագիտությունպարապսիխոլոգ

Վիլհելմ Տենաֆի հետ համարվում է Նիդերլանդներում պարահոգեբանության մասին գրող կարևոր հեղինակ։ Զորաբը չէր ընդունում Տենաֆի հետազոտությունների մեթոդաբանությունը դրանք համարելով ոչ բավարար քննադատական։ Այդ պատճառով լքել է Պսիխոհետազոտության ուսումնական կենտրոնը և հիմնել Նիդերլանդների պարահոգեբանության միությունը (հոլ.՝ Nederlandse Vereniging voor Parapsychologie։

Մոտ հազար հետազոտությունների, հոդվածների և գրքերի հեղինակ է (գտնվում են Նիդերլանդների Թագավորական գրադարանում)։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Ինդոնեզիայում՝ հայ գործարարի ընտանիքում։ 11-ամյա տարիքում ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ՝ Նեյմեյխեն։ Այստեղ ավարտել է նախ տարրական, ապա միջնակարգ դպրոցը, որից հետո այլևս ֆորմալ կրթություն չի ստացել։ 1918 թ. հոր օգնությամբ գնել է ագարակ և 4 տարի զբաղվել գյուղատնտեսությամբ։

Ամուսնացել է 1925 թ.։ 1928-1934 թթ. կնոջ հետ ճամփորդել է Եվրոպայով մեկ (մեքենայով և նավով)։ Այդ ընթացքում գրել է ուղղագրություններ Դը Կամպյուն ամսագրի համար։

30-ականներին Զորաբը ուսումնասիրում էր սպիրիտիզմ և այդ թեմայով հոդվածներ էր հրապարակում «Ապագա կյանք» (Het Toekomstig Leven) ամսագրում։ Գերմանական օկուպացիայի շրջանում գրել է «Հարության պատմությունը պարահոգեբանության լույսի ներքո» (լույս է տեսել 1947 թ,)։ 1946-1957 թթ. Զորաբը «Պարահոգեբանության պարբերականի» խմբագիրներից էր։

Կարևոր աշխատություններից վերջինը՝ «Պարահոգեբանություն բոլորի համար» (Parapsychologie voor iedereen) լույս է տեսել 1976 թ.։ Թողել է երկու ինքնակենսագրական ակնարկ։

ԱղբյուրԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Digital Library for Dutch Literature (DBNL) (նիդերլ.) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 Digital Library for Dutch Literature (DBNL) (նիդերլ.) — 1999.