Գրիգոր Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Ռուբենի Սաֆարյան (մայիսի 20, 1952), հայ երգիչ-մանկավարժ։ Երևանի պատվավոր մանկավարժ (2017)։
Գրիգոր Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1952 (71 տարեկան) |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ |
Կենսագրություն խմբագրել
Գրիգոր Սաֆարյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 20-ին Ախալցխայում։ 1968 թվականին աավարտել է Ախալցխայի երաժշտական դպրոցը, 1973 թվականին՝ ԵՊՄԻ-ն։ 1971-1975 թվականներին եղել է Հայկական երգի-պարի անսամբլում (անսամբլի կազմում մասնակցել է Կարթագենի միջազգային մրցույթին), 1975-1994 թվականներին՝ Ե. Սահառունու անվան երգի-պարի անսամբլի (1990, 1993, 1994 թվականներին մասնակցել է միջազգային մրցույթների Ֆրանսիայում, Բելգիայում), 1992-2007 թվականներին՝ «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլում, 2005 թվականին սկսել է համագործակցել Հայաստանի ժողովրդական նվագարանների պետական նվագախմբի հետ։ 2017 թվականին դարձել է Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի աշխատակից;
1992 թվականին Երևանի Պ. Յավորովի անվան դպրոցում, որի տնօրենն է եղել 1982–2017 թվականներին, հիմնադրել է «Էդգար Հովհաննիսյան» երգչախումբը։
Երկացանկում ընդգրկված են եղել «Կիլիկիա», «Ձախորդ օրեր», «Մաճկալ ես» և այլ ստեղծագործություններ։ Թողարկել է ձայնասկավառակներ։
2008 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի[1]։
2012 թվականին Գրիգոր Սաֆարյանը մշակութային ակտիվ գործունեության և ծննդյան 60-ամյակի առթիվ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «ԵՐԿՐՈՐԴ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ կամ 25 ՏԱՐԻ ԱՆՑ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |