Գրիգոր (Քիրքոր) Բեզդիյան (հայտնի նաև Գրիգոր Աղա Բզդիկյան կամ Գրիգոր Բեզդիկյան), հայեր ճարտարապետ, Կիլիկիայի Ադանա քաղաքի երկրորդ քաղաքապետը, ով Օսմանյան կայսրության օրոք պաշտոնավարել է 1877-1879 թվականներին։

Գրիգոր Բեզդիկյան
Մասնագիտությունճարտարապետ
Զբաղեցրած պաշտոններքաղաքապետ

Կյանք խմբագրել

Նա մեծ ավանդ է ունեցել քաղաքի առաջին ժամանակակից քաղաքային կառավարման ստեղծման գործում այն ժամանակ, երբ Ադանան ծաղկում էր բամբակի առևտրով, որի արդյունքում Օսմանյան և եվրոպացի շատ գործարարներ և պաշտոնյաներ տեղափոխվեցին Ադանա[1]։ Նախքան քաղաքապետ դառնալը, նա 1877 թվականի մարտի 18-ին կայացած առաջին ժողովրդավարական ընտրություններում ընտրվել է Օսմանյան կայսրության պատգամավորների պալատի անդամ։ Նա Ադանայի վիլայեթի երեք պատգամավորներից մեկն էր և միակը, որը ներկայացնում էր նահանգի ոչ մուսուլմաններին։ Կարճ կյանք ունեցած առաջին խորհրդարանը լուծարվեց 1877 թվականի հունիսի 28-ին, իսկ նահանգի ոչ մուսուլման ներկայացուցչությունը չեղարկվեց երկրորդ ընտրություններում։

Ադանայում Բեզդիկյանի քաղաքապետության ժամանակ ճանապարհներն ընդլայնվել և սալահատակվել են, բացվել են դրենաժային ջրանցքներ, և որ ամենակարևորն է, գործի են դրվել առաջին քաղաքային որոշումները[2]։ Նա նախագծել և կառուցել է քաղաքի առաջին «Büyük Saat» ժամացույցի աշտարակը։ Բեզդիկյանը, նրա իրավահաջորդ Սինյոր Արթինը և Մանգոյանը 19-րդ դարի վերջին Ադանայի երեք էթնիկ հայ քաղաքապետերն էին։

Գրիգորը Բեզդիկյանների հարուստ ընտանիքի անդամն էր, ովքեր Ինջիրլիքում 100 հեկտար մակերեսով ֆերմա ունեին։ Նա ուներ մեկ տուն Խըդր Իլյասում, մեկ տուն Սառը Յակուբում, մեկ տուն և երկու խանութ քաղաքի Ֆակի Դուրմուշ թաղամասերում[3]։ 1923 թվականի ապրիլի 15-ին Թուրքիայի կառավարության կողմից ընդունված «Լքված ունեցվածքի մասին» օրենքը բռնագրավեց նրա ընտանիքի ողջ ունեցվածքը և բաժանեց ներգաղթյալներին և փոխանակեց Բալկաններից և Կրետեից ժամանած բնակչությանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nurettin Çelmeoğlu. «Ermenilerden üç başkanımız». Yeni Adana Gazetesi. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Adana Büyükşehir Belediyesi Tarihçesi» (թուրքերեն). Adana Metropolitan Municipality. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  3. Üngör, Uğur (2011). Confiscation and Destruction: The Young Turk Seizure of Armenian Property. Bloomsbury Publishing. ISBN 978-1441110206.
  4. «Ermeni Kültür Varlıklarıyla Adana» (PDF). HDV Yayınları. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.