Գրիգորի Հայրապետով

հայ գնդապետ

Գրիգորի Ալբերտի Հայրապետով (մարտի 18, 1967(1967-03-18) - հունվարի 1, 2022(2022-01-01)[1], Երևան, Հայաստան[2]), գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության նախկին պետ[3]։ 1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն[4]։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ[5]։

Գրիգորի Հայրապետով
մարտի 18, 1967(1967-03-18) - հունվարի 1, 2022(2022-01-01)[1] (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ
Գրիգորի Հայրապետովը (աջից երկրորդը) ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցելիս, 2015 թվականի մարտ, Բրյուսել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալից ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2019 թվականի հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Գրիգորի Հայրապետովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ԱԱԾ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը
  2. 2,0 2,1 2,2 Մահացել է ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ Գրիգորի Հայրապետովը (ֆոտո)
  3. «Գրիգորի Հայրապետովը ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից».
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ». 2003թ. հոկտեմբերի 27.
  5. «ՀՀ նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  6. «Գրիգորի Հայրապետովը շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում».

Արտաքին հղումներ խմբագրել