Գրառում քամի որոնելու մասին

Վիկտոր Պելևինի փիլիսոփայական պատմվածքը

«Գրառում քամի որոնելու մասին» (ռուս.՝ «Запись о поиске ветра»), ժամանակակից ռուս գրող Վիկտոր Պելևինի փիլիսոփայական պատմվածքը, որը գրվել է 2003 թվականին։ Ներառված է հեղինակային «ДПП (NN)» ժողովածուում։ Գրող Դմիտրի Բիկովն այս պատմվածքն անվանել է «գրքի գեղեցիկ ու տխուր վերջաբան»[1]։

Գրառում քամի որոնելու մասին
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2003

Սյուժե խմբագրել

Սուրբ լեռան վրա ապրող Ցզյան Ցզի-յա անունով մի իմաստուն իր աշակերտին հյուրասիրում է հինգ քարերից պատրաստած փոշի, որից հետո սկսվում է աշակերտի գիտակցության հիանալի հոսք։ Ճանապարհորդության ընթացքում փոշու ազդեցությամբ պատմվածքի հերոսը կորչում է լեռներում և «տեսնում Մեծ Ուղին», որն «ինքն իրեն է, չի հենվում ոչ բանի վրա և ոչնչից կախված չէ»։ Այս ճանապարհորդությունից հետո Ցզյան Ցզի-յան հարցնում է աշակերտին, թե նա կարո՞ղ է «այն, ինչ նոր հասկացել է, դարձնել գրական ստեղծագործության թեմա»։ Աշակերտն «առանց երկմտելու դրական պատասխան է տալիս», քանի որ նա «համոզված էր, որ հասկացել է ճշմարտությունն ամբողջությամբ և անմիջապես»։ Աշակերտը ոչ միայն համաձայնում է ստեղծել գրական ստեղծագործություն, այլև վստահ է, որ կկարողանա դա անել։ Նա բացահայտ ասում է, որ ինքը «պետք է ստեղծի չտեսնված մի գիրք, եղած ոչ մի գրքին չնմանվող»։ Սակայն երբ աշակերտը սկսում է ստեղծագործել, նա դժվարությունների է հանդիպում և ձախողվում։ Ուղին հասկանալու վերաբերյալ գրական գործ ստեղծելու անհաջող փորձից հետո ուսանողը գալիս է այն եզրակացության, որ մեկ այլ խորհրդանիշի (պատկերի, բառի) ցանկացած ավելացում նրան էլ ավելի կվանի ճշմարտությունից[2]։

«Գրառում քամի որոնելու մասին» պատմվածքը գրված է արևելյան փիլիսոփայական պատմվածքների ոգով և մարմնավորում է դաոսականության փիլիսոփայության որոշակի ասպեկտներ։ Ստեղծագործությունում նկատելի են բազմաթիվ հղումներ «Դաո Դե Ցզինին»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дмитрий Быков. Обнаружен Пелевин // Огонёк. — № 32. — 2003. — С. 12.
  2. 2,0 2,1 Го Вэй. Диалог с китайской философией: «Дао дэ цзин» в рассказе Виктора Пелевина «Запись о поиске ветра» // Мир русского слова. — 2019. — № 2. — С. 76—80.

Արտաքին հղումներ խմբագրել