Գրանդ Լիսբոա
Գրանդ Լիսբոա (新葡京), 47 հարկանի 258 մետր բարձրությամբ երկնաքեր, Մակաոյի ամենաբարձր շենքը։ Հյուրանոցը կառուցվել է 2008 թվականին, պոստմոդեռնիզմի ոճով (ուրվապատկերը լոտոսի ծաղիկ է հիշեցնում)։ Նախագծի արժեքը կազմել է 386 մլն դոլար։ Նախագիծն իրականացնող հանդիսացել է SJM Holdings ընկերությունը։ Կոմպլեքսն իր կազմում ներառում է 650 հյուրանոցային համարներ, 2006 թվականին բացված 8 հարկանի գնդաձև հարթակը՝ խաղատնով, խանութներով, ռեստոևաններով և բարերով, չորս ստորգետնյա հարկեր, ավտոկայանատեղի[1][2][3][4]։
' | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | |
Բարձրություն | |
---|---|
Տեխնիկական պարամետրներ |
Բացի Գրանդ Լիսբոան, կոմպլեքսի մեջ մտնում են 15 հարկանի Լիսբոա հյուրանոցը (Lisboa Hotel)[5] և 19 հարկանի Լիսբոա խաղատունը (Casino Lisboa), որտեղ գտնվում է Մակաոի խոշորագույն խաղատներից մեկը, ինչպես նաև հյուրանոց, յոթ կոնֆերենց-դահլիճ, 13 ռեստորան և շոու-կաբարե[6]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Grand Lisboa» (անգլերեն). EMPORIS GMBH. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Grand Lisboa» (անգլերեն). Council on Tall Buildings and Urban Habitat. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Hotel & Casino Grand Lisboa» (անգլերեն). Skyscraper Source Media Inc. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «How High Can Macau Casino Lows Go?» (անգլերեն). Forbes. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Lisboa Hotel» (անգլերեն). EMPORIS GMBH. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Casino Lisboa» (անգլերեն). EMPORIS GMBH. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайтԱրխիվացված 2012-08-31 Wayback Machine