Գրամ-մոլեկուլ, նյութի քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա մոլեկուլային զանգվածին։ Այսպես՝ ծծմբական թթվի՝ H2S04 մեկ գրամ-մոլեկուլի զանգվածը 98,078 գրամ է, քանի որ նրա մոլեկուլային զանգվածը 98,078 է։ Բոլոր նյութերի մեկ գրամ-մոլեկուլները պարունակում են միևնույն թվով մոլեկուլներ՝ 6,02252 • 1023 հատ։ Իդեալական գազերի մեկ գրամ-մոլոկուլները միատեսակ պայմաններում գրավում են միևնույն ծավալները (նորմալ պայմաններում՝ 0 °C և 101325 ն/մ2 ճնշման տակ այդ ծավալը հավասար է 22.4 լիտր)։ Գործնական հաշվումներում հաճախ օգտագործվում են նաև կիլոգրամ-մոլեկուլ և տոննա-մոլեկուլ։ Ծծմբական թթվի մեկ կիլոգրամ-մոլեկուլի զանգվածը 98,078 կգ Է, տոննա-մոլեկուլինը՝ 98,078 տ։ Նյութերի խառնուրդների գրամ-մոլեկուլը պայմանական հասկացություն է, որը Ավոգադրոյի թվով մոլեկուլների խառնուրդի զանգվածն է։ Եթե խառնուրդը գազային է, ապա նրա գրամ-մոլեկուլը փաստորեն 22.4 լ խառնուրդի զանգվածն է նորմալ պայմաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 201