Գրամ-համարժեք, գրամ-էկվիվալենտ[1], քիմիական տարրի կամ միացության քանակությունը գրամներով, որը թվապես հավասար է նրա քիմիական համարժեքին։ Քիմիական տարրի գրամ-համամաժեքը հավասար է գրամ-ատոմի զանգվածի և արժեքականության հարաբերությանը։ Քիմիական միացության գրամ-համարժեքն այն քանակությունն է որը փոխազդում է մի այլ նյութի մեկ գրամ-հ֊ամարժեքի հետ։ Թթվի (հիմքի) գրամ-համարժեքը որոշվում է որպես գրամ-մոլեկուլի և տվյալ ռեակցիայում հիմնայնության (թթվայնության) հարաբերություն։ Աղի գրամ-համարժեքը նրա այն քանակությունն է, որն առաջանում է մեկ գրամ-համարժեք թթվի կամ մեկ գրամ-համարժեք հիմքի փոխազդեցությունից և, հետևաբար, պարունակում է մեկ գրամ-համարժեք մետաղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. gram equivalent Merriam-Webster Dictionary


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 201