«Գրամարտիկ», գրական, գիտական, հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1954—1960 թվականներին, Լոս Անջելեսում։ Հրատարակիչ խմբագիր՝ Գ․ Հարությունյան։

Տեղեկություններ խմբագրել

Թերթը իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել ազգապահպանության հարցերը, մղել նրանց կրթական, մշակութային, մարզական օջախների ստեղծման՝ ուծացման վտանգի դեմ պայքարելու համար։ Տպագրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծանք, ուսումնասիրություններ, նյութեր այլ ժողովուրդների ազգային սովորույթներին ավանդույթների մասին։ Առանձին էջերով նշել է հայ սովետական բանաստեղծների հոբելյանները, ընթերցողներին ծանոթացրել օտար լեզվով ստեղծագործող հայ գրողներին։ Ներկայացրել և ողջունել է սփյուռքահայ արվեստագետների հաջողությունները, տեղեկություններ տպագրել հայկական վարժարանների մասին։ Լայն տեղ է հատկացրել Կալիֆոռնիայում բնակվող հայերի կյանքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 200