Գրական տեքստի նկարագրություն և վերլուծություն

Գրական տեքստի նկարագրություն և վերլուծություն, նկարագրությունը ուսումնասիրության նախնական փուլն է, այսինքն՝ փորձարկման և հետազոտման տվյալների ամրակայումը։ Գրականագիտության ոլորտում բնականաբար գերակշռում է հետազոտումը։ Գեղարվեստական տեքստի նկարագրությունը անխզելիորեն կապված է նրա վերլուծության (հին հունարեն analysis-մասնատում), այսինքն՝ ստեղծագործության տարրերի համակարգման հետ։ Գրական- գեղաղարվեստական ձևի նկարագրությունն ու վերլուծությունը մեխանիկական գործընթացներ չեն։ Դրանք ստեղծագործական աշխատանքներ են. հենվելով սեփական ընթերցողական ընկալման վրա, օգտագործելով իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ` գրականագետը առանձնացնում է ստեղծագործության մեջ ավելի կարևորը պակաս նշանակալիից, ակտիվ արժեք ունեցողը շատ կամ քիչ չեզոքից, օգնող-ծառայող, երբեմն նաև պատահական երևույթներից։ Գրական-գեղարվեստական տեքստի վերլուծական նկարագրության մեջ միանում են ինտուիցիան (ընթերցողական անմիջական զգացում) և ապացուցող բանականությունը (ռացիոնալություն), ինչը, սակայն, ոչ բոլոր գրականագետներն են ընդունում։ Մի շարք դեպքերում նկարագրությունն ու վերլուծությունն ունենում են զուտ մասերը առանձնացնող բնույթ. հաշվարկվում և խմբավորվում են ձևկան ստեղծագործության ձևական բաղադրիչները (հնարանքները, միջոցները) և հենց սրանով էլ սահմանափակվում է դրա դիտարկումը։ Այսպես, օրինակ, ձևական (ֆորմալիստական) դպրոցի կողմից ուսումնասիրվում էր բանաստեղծությունների հնչունաբանությունը։ Ավելի հեռանկարային է այն վերլուծությունը, որը նպատակ ունի պարզել տարրերի կապը գեղարվեստական ամբողջության հետ, այսինքն` ուղղված է հնարքների գործառույթի պարզաբանմանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хализев В.Е., Теория литературы, М., 2009