Գրադարանային բաշխիչ, գրադարանային կոլեկտոր (ռուս.՝ Библиотечный коллектор), մասնագիտացված գրավաճառային հիմնարկ նախկին Խորհրդային Միությունում, որի պարտականությունների մեջ էին մտնում, գրադարաններին գրականություն և գրադարանային տեխնիկայի առարկաներ մատակարարելը, գրքերի գրադարանային մշակումը, ֆոնդերի համալրման գործում գրադարաններին կոնսուլտացիոն մատենագիտական օգնություն ցույց տալը։

1917 թվականին եղել են գրքերի կենտրոնացված բաշխիչ մարմիններ, որոնք գրքերը անվճար բաշխել են գրադարաններին՝ ըստ կարգադրագրի, 1921-1931 թվականներին դարձել են տարբեր հրատարակչություններին կից գործող արևտրական տիպի կոլեկտորներ, Գրադարանային բաշխիչի այժմյան ցանցը գործում է 1931 թվականից։ Հիմնական տեսակը մարզային (երկրամասային, հանրապետական) բաշխիչն է, որը սպասարկում է տեղական բոլոր գրադարաններին։

Գոյություն են ունեցել նաև գրադարանական բաշխիչներ տեխնիկական, դպրոցական և մանկական գրադարանների համար, ինչպես նաև գիտական գրադարանների կենտրոնական բաշխիչ (Մոսկվա1971 թվականին երկրի գրադարանային բաշխիչները համալրել են ավելի քան 221 հազար գրադարանների ֆոնդեր։ ԽՍՀՄ-ում եղել է հանրապետական գրադարանային բաշխիչ, որը ենթակա էր ԽՍՀՄ մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի ու գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին։ Գործում է 1931 թվականից։

Գրականություն է մատակարարել շուրջ 3000 գրադարանների։ Ունեցել է գյուղական, շրջանային, քաղաքային, դպրոցական, Երևանի գրադարանների, պատվերների և տեխնիկական գրադարանների գրականության համալրման բաժիններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195