Գունաչափություն (լատ.՝ color - գույն, հունարենից metreo - չափում), գունագիտությունը գիտություն է գույնի և գունաչափման վերաբերյալ։ Ուսումնասիրում է մեթոդները գույնի չափման, արտահայտված գույնի քանակը և տարբերությունը գույների։ Գիտական հիմքը ինչպես համարվում է դրել է Իսահակ Նյուտոնը։ Հետագա զարգացումը գունագիտության արտահայտված է Գերմանացի գիտնականի Գ. Գրոսմանոմի աշխատանքներում։ Ըստ նրա ցանկացած գույն ստացվում է երեք տարբեր գույներից, վերցված որոշակի չափաբաժիններով։ Միևնույն ժամանակ նման գույները պետք է միմյանցից կախվածություն չունենան, եթե նրանցից ցանկացած երկուսը խառնենք իրար չպետք է ստանանք երրորդը։ Լիարժեք մաթեմատիկական տեսությունը ստեղծվել է սովետական Ն. Նյուբեռգի և մասամբ գերմանացի գիտնական Ռ. Լյուտեռմանի կողմից։ Չափել գույնը, նշանակում է արտահայտել այն ինչ որ արժեքով և այսպիսով որոշել նրա դիրքը բոլոր հնարավոր գույների մեջ արտահայտված մաթեմատիկական բնորոշմամբ, որոշակի համակարգի շրջանակներում։ Գույնի չափման ժամանակ հիմնական խնդիրը հանդիսանում է որոշել գույնի կոորդինատը, քանի որ մնացած մեծությունները հաշվարկվում են իրենց նշանակությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 250