Գուգարք (թերթ)

Հայաստանի օրաթերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)

«Գուգարք», եռօրյա թերթ Խորհրդային Հայաստանում, ՀԿԿ Գուգարքի շրջկոմի և աշխատավորների պատգամավորների շրջանային սովետի օրգան։

Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Լուսաբանում էր շրջանի արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների աշխատանքը, տարածում առաջավոր համարվող փորձը, ներկայացնում շրջանի մշակութային և մարզակաև կյանքը։

«Գուգարք»-ն հաջորդել է «Սոցիալիստական արշավ» (1931—1952 թվականներ), «Կիրովականի կոլեկտիվ տնտեսական» (1953—1960 թվականներ), «Փարոս» (1962—1963) թերթերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 241