Գորտ, կամ «լյագուշկա»՝ մանկական բակային խաղ գնդակով։ Խաղի համար պահանջում է հարթ տարածություն, պատ և գնդակ։ Խաղացողների քանակը առնվազն երկուսն են։

Used cricket ball.jpg

Խաղի կանոններԽմբագրել

Խաղացողները կանգնում են իրար ետևից կամ պարզապես հետևում են վիճակահանությամբ համաձայնեցված հաջորդականությանը։ Առաջինը գնդակը նետում է պատի դեմ և, երբ գնդակը վերադառնում է և հարվածում գետնին, այդ պահին խաղացողը պետք է ցատկի դրա վրայով։ Նետումը չպետք է ցածր լինի նշված բարձրությունից (կավիճով գիծված)։ Հաջորդ խաղացողը վերցնում է գնդակը և նույնը կրկնում է և այդպես շարունակ։ Այն խաղացողը, որը չի կարողացել բռնել կամ ցատկել գնդակի վրա, տուգանային միավոր է ստանում տառի տեսքով (առաջին՝ լ և հերթականությամբ լ-յ-ա-գ-ու-շ-կ-ա։ [1] Նա, ով հավաքեց բոլոր տառերը որպես տուգանային միավորներ, պարտվում է։ Տուգանքները կարող են ներառել նաև ուրիշ տեսակի պատիժներ, օրինակ, ասել «կվա-կվա» յուրաքանչյուր սխալի համար)։

Խաղը բարդացնելու համար գնդակը գցում են գլխի վրայից կամ ոտքի տակից։ Ամենադժվար տարբերակը գնդակը գլխի վրայից նետելն ու հետևից ցատկելն է։

Խաղը դինամիկ է և պահանջում է որոշակի հմտություններ, հատկապես՝ բարդ տարբերակում։ Պարզ տարբերակում այն խաղում են աղջիկներն ու տղաները, տղաները հաճախ բարդացնում են խաղը[փա՞ստ]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://dspace.nua.kharkov.ua/jspui/bitstream/123456789/959/1/Volan.pdf Կոլիսնիչենկո Ժ.Ա. Գնդակով, վոլանով և ռակետկայով խաղեր և վարժություններ դասի ժամանակ և դասից դուրս // Ժողովրդական ուկրաինական ակադեմիա; էջ 22.