Գործողության կոչ: Կանայք, կրոն, բռնություն և ուժ
«Գործողության կոչ։ Կանայք, կրոն, բռնություն և ուժ» (անգլ.՝ A Call to Action: Women, Religion, Violence, and Power), ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի գիրքը։
Գործողության կոչ: Կանայք, կրոն, բռնություն և ուժ անգլ.՝ A Call to Action: Women, Religion, Violence, and Power | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջիմի Քարթեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Simon & Schuster |
Հրատարակման տարեթիվ | 2014 |
Բովանդակություն
խմբագրելՔարթերը կարծում է, որ կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունն ու բռնությունը մեր ժամանակի ամենալուրջ և չլուծված գլոբալ խնդիրն է:Գիրքն ընդգրկում է խնդիրների լայն շրջանակ, այդ թվում մանկասպանություն, սեռով պայմանավորված հղիության ընդհատում, կանանց սեռական օրգանների խեղում, բռնաբարություն հատկապես պատերազմների ժամանակ, կանանց և աղջիկների թրաֆիքինգ, մանկական ամուսնություն, պատվի սպանություն, ընտանեկան բռնություն, գենդերային անհավասարություն և գենդերային անհավասարություն Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ն իր կարծիով հետ է մնում զարգացած աշխարհից նմանատիպ հարցերում[1][2]։ Քարթերը գրում է, որ իրավունքների ոտնահարման գրեթե բոլոր ձևերը ավելի շատ ազդում են կանանց, քան տղամարդկանց վրա[1]։ Նա նշում է նաև, որ որոշ եկեղեցիներ կանանց թերարժեքությունը ցույց տալու համար սխալ են մեկնաբանում կրոնական տեքստերը և այդպիսով կանխում են կանանց առաջնորդ լինելը։ Սա էր իր Քարթերի 2000 թվականին Հարավային բապտիստական կոնվենցիաից բաժանվելու պատճառը։ Քարթերը միևնույն ժամանակ ակտիվ մնաց իր տեղական ժողովում, որը, ի տարբերություն ավելի լայն ՀԲԿ-ի, կանանց ղեկավար տեղերում աշխատանք էր տալիս[2][1]։ Գրքում Քարթերը կոչ է անում կրոնական առաջնորդներին, համաշխարհային առաջնորդներին և ակտիվիստներին աջակցել կանանց իրավունքներին և պայքարել փոփոխությունների համար[3]։ Նա նաև տրամադրում է 23 առաջարկություն, «որոնք կարող են օգնել հարթել առաջընթացի ճանապարհը»[2]։
Արձագանք
խմբագրելPittsburgh Post-Gazette թերթը գիրքն անվանել է «կանանց նկատմամբ գլոբալ բռնության և մանիպուլյացիայի դրսևորում» և գովաբանեց Քարթերի կողմից վիճակագրական տվյալների ներկայացում[4]:(անգլ.՝ Marianna Schnall) Մարիաննա Շնալը գրել է, որ Քարթերը ներկայացնում է կանանց նկատմամբ բռնության դեմ արտահայտվող և կանանց իրավահավասարությանը պաշտպանող տղամարդկանց կարևոր և աճող միտումը[2]։ անգլ.՝ Adventist Spectrum ամսագիրը գիրքն անվանել է «պարտադիր կարդալու»[1]։ Ըստ «Քրիստոնյաները՝ հանուն աստվածաշնչյան հավասարության», Քարթերը հիմնվում է իր սեփական փորձի և բոլոր տարածաշրջանների և բոլոր հիմնական կրոնների խիզախ կանանց վկայությունների վրա՝ ցույց տալու համար, որ կանայք ամբողջ աշխարհում, բոլոր մարդկանց կեսից ավելին, զրկված են հավասար իրավունքներից։ Սա գիտակցված և խիստ մեղադրանք է տնտեսական բարգավաճման և մարդկային անխիղճ տառապանքների վրա կործանարար ազդեցության մասին։ Դա ազդում է բոլորիս վրա[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «A Review of Jimmy Carter's "A Call to Action: Women, Religion, Violence, and Power"». spectrummagazine.org. 2015 թ․ ապրիլի 12.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Schnall, Marianne (2014 թ․ մարտի 31). «Jimmy Carter on His New Book Call to Action: Women, Religion, Violence, and Power». HuffPost (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «A Call to Action: Women, Religion, Violence, and Power by Jimmy Carter». www.publishersweekly.com. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Rebecca I. Denova, Pittsburgh Post-Gazette, Book Reviews March 22, 2014
- ↑ «A Call to Action: Women, Religion, Violence, and Power». www.cbeinternational.org. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.