Գոռոզ թագավորը, հնդկական ժողովրդական հեքիաթ[1]։

Գոռոզ թագավորը
Ժանրհեքիաթ
Բնագիր լեզուհնդկերեն

Սյուժե խմբագրել

Մի թագավոր, որի անունը Չանդրա էր, շատ էր հպարտանում, որ ինքն այդքան հարուստ է և հզոր[2]։ Նա ցանկանում է պարզել, արդյո՞ք իրենից ավելի հզոր մեկը կա։ Հաջորդ առավոտ նա իր պահապանների հետ գնում է որսի։ Նրանք գնում են որսի մեծապատիվ մարդկանց հետ։ Մի քանի ժամ անց Չանդրա թագավորը թուլանում է, հոգնում է նա հեռվում մի լիճ է տեսնում։ Նա իր թիկնապահին ասում է, որ այդտեղ մնա, իսկ ինքը նստում է ձին, գնում է աղբյուրի մոտ, հանվում է, մտնում է ջուրը։ Մինչ նա լողանում էր, մի մարդ, որը շատ նման էր թագավորին, հագնում է թագավորի շորերը, գնում է թիկնապահի մոտ, նրան հրամայում է, որ իրեն պալատ տանի։ Այդ պահին թագավորը դուրս է գալիս, փնտրում է իր շորերը, բայց չի գտնում։ Թագավորը մտածում է, թե ինչպե՞ս դուրս գա այդ վիճակից. նրա զորապետներից մեկը այդ տեղ է ապրելիս լինում։ Նա որոշում է գնալ նրանից օգնություն խնդրել, հետո գնալ պալատ և պատժել մեղավորին։ Նա գնում է իր ծառայի մոտ, բայց ծառան իրեն չի ճանաչում նրան, այլ զեկուցում է տիրոջը, որ թագավորին պատժի։ Նրան տանում են պալատ և մտրակով այնքան են ծեծում, որ մարմինը ցավից մղկտում է։ Թագավորը այդ պահին գոռում է, թե ինչպես կարող է մի մարդ իրեն այնպես ծեծել, որին ինքը մեծ պաշտոնի է արժանացնել։ Նա որոշում է գնալ իր խորհրդականի մոտ և օգնություն խնդրել, բայց իր խորհրդականը նրան տանում է թագավորի մոտ։ Թագավորը հարցնում է այդ մերկ տարօրինակ մարդու անունը։ Նա ասում է, որ ինքը Չանդրա թագավորն է։ Խաբեբան հրամայում է, որ Չանդրային բանտ նետեն։ Սակայն Չանդրան բանտից փախչում է, գնում է պալատի դռան մոտ և նրան ասում է, որ իր մոտ բերի իր կնոջը` թագուհուն։ Դռնապանը չի հավատում. նա դռնապանին այնպես մի բան է ասում, որ միայն թագավորն ու թագուհին կարող են իմանալ։ Դռնապանն անմիջապես դա հայտնում է թագուհուն։ Թագուհին շատ է զարմանում. խաբեբան նրան սպառնում է, որ ձիուց կկապի և քարշ կտա նրան։ Չանդրան գնում է իր վերջին հույսի` Ռիշի Վիշնուի մոտ։ Նա գնում է տաճար, որտեղ ապրում էր Ռիշի Վիշնուն։ Նրան սկզբից չի ճանաչում և վռնդում է, բայց Չանդրան նրան խնդրում է, որ թողնի և աղոթի աստծուն։ Ռիշվի Վիշնուն թողնում է. նա լսում է Չանդրայի աղոթքները, խղճում է նրան։ Նա մոտիկից է նայում Չանդրային, ճանաչում է, հագուստ է տալիս նրան և ուղարկում պալատ` ասելով, որ իրեն կճանաչեն։ Նա այդպես էլ անում է։ Նրան թողնում են պալատ, երբ նա մտնում է պալատ, բոլորը խոնարհվում են։ Նրանցից մեկը գնում է և խաբեբային տեղեկացնում, որ մի մարդ է եկել և բոլորը խոնարհվել են նրա առաջ։ Խաբեբան և թագուհին գնում են պալատ և տեսնում են Չանդրային. խաբեբան բոլորին պատմում է ճշմարտությունը և անհետանում։ Դա աստծու պատիժն էր Չանդրային. այդ օրվանից Չանդրան դառնում է բարի թագավոր[3]։

Կերպարներ խմբագրել

  • Չանդրա
  • Խաբեբա
  • Թագուհի
  • Պահապան
  • Դռնապան
  • Ռիշ Վիշնու
  • Խորհրդական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հնդկական ժողովրդական հեքիաթներ. գրապահարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  2. Հնդկական ժողովրդական հեքիաթներ, թարգմանիչ` Ս. Միքայելյան, Երևան, 1989, էջ 40
  3. Նույն տեղում, էջ 42