Գոհարմելեք

արական անձնանուն

Գոհարմելեք, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գոհար և արաբերեն melek բառերից։ Գործածվել է 14-15-րդ դարերում։ Հաճախ գրվել է Գոհարմելիք[1]։

Գոհարմելեք
Գոհարմելեք
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Գոհարմելեք» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գոհարմելիք, կին Սարգիս քահանայի և մայր Երևանցի Տերտեր քահանայի, ով 1341 թվականին Ազախ քաղաքում գրել տվեց մի Ճառընտիր[2]։
  • Գոհարմելիք, կին պարոն Մարգարի և մայր Թուրվանդայի, ով ստացավ մի Ավետարան և 1406 թվականին նվիրեց Անդրեաս քահանային[3]։
  • Գոհարմելիք, մերձավոր էր տանուտեր բրուտ Ստեփաննոսի, ով 1435 թվականին Վանում ստացավ մի Ավետարան[4]։
  • Գուհար մելիք, կին Հովհաննեսի, մայր Ստեփաննոսի, ով 1437 թվականին Տրապիզոնում Հակոբ կրոնավորին գրել տվեց մի Հայսմավուրք[5]։
  • Գոհարմելիք, կին Ծերունի և մայր Սուլթանմելեքի, ով 1452 թվականին Ոստանում գրել տվեց մի Ավետարան[6]։
  • Գոհարմելեք, մորաքույր մահտեսի Ստեփաննոսի, ով 1457 թվականին ստացավ Հայսմավուրքը[7]։
  • Գավհարմելեք, զոքանչ Հովհաննեսի՝ եղբոր Թումայի, ով 1460 թվականին Աղթամարում գրել տվեց մի Ավետարան[8]։
  • Գուհարմելիք, մայր Գուլիզարի՝ կնոջ խոջա Հովսեփի (Տարոնի իշխան), ով 1479 թվականին Մուշում գրել տվեց մի Ավետարան[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 485 — 634 էջ։
  2. Շահազիզ «Հին Երևանը», էջ 72
  3. Քօսեան «Հայք ի Զմիւռնիա», Ա․ 22
  4. Ձեռագիր, Վասպուրական 370
  5. Труди вост. комм․ ИМАО, հտ․ 2, 3, էջ 55
  6. Ձեռագիր, Վասպուրական, էջ 413
  7. Ձեռագիր, Թավրիզ, 103 բ
  8. Ձեռագիր, Վասպուրական, 433
  9. Ձեռագիր, Սեբաստիա=ՀԱ 1925, 263