Գոհարխաթուն

իգական անձնանուն

Գոհարխաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գոհար և խաթուն բառերից։ Գործածվել է 13-17-րդ դարերում[1]։

Գոհարխաթուն
Գոհարխաթուն
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Գոհարխաթուն» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գոհարխաթուն, ազգական Մամուկ սթիի, ով 1266 թվականին կալվածքներ է նվիրել Հոռոմոսի վանքին[2]։
  • Գոհարխաթուն, դուստր Պռոշ իշխանի, ով մահացավ մանուկ հասակում մինչև 1268 թվականը[3]։
  • Գոհարխաթուն, մայր Ամիրայի (թոռան Ջուրջիի), ով 1291 թվականին կալվածքներ է նվիրել Վայոց ձորի Նորավանից եկեղեցուն[4]։
  • Քաւհարխաթուն, մորաքույր Կրակացի Ներսես աբեղայի, ով Երուսաղեմում 1335 թվականին ընդօրինակեց Ճառընտիրը[5]։
  • Գոհարխաթուն, կին Քոթիթի և մայր Անդրեաս քահանայի (Այրարատի Կոշա գյուղից), ով Սսում 1336 թվականին Սարգիս գրչին մի Ավետարան գրել տվեց[6]։
  • Գոհարխաթուն, դուստր իշխանի և հանգուցյալ քույր Մկրտիչ քահանա Բաբերդցու, ով Կաֆայում 1334 թվականին գրել տվեց մի Ավետարան[7]։
  • Գոհարխաթուն, ապասավոր, ով թուղթ էր մշակում Ստեփանոս քահանայի համար, երբ վերջինս 1352 թվականին ընդօրինակում էր Աստվածաշունչը Սուրխաթում[8]։
  • Գոհարխաթուն, դուստր պարոն Տերավագի, ազգական Ալինախ Տարոնեցի եպիսկոպոսի, ում 1370 թվականին ընդունեցին և խնամեցին Երզնկայի Թլակ գյուղում պանդխտած ժամանակ[9]։
  • Գուհարխաթուն, կին Վրթանեսի և մայր Մելիքսեթ գրչի, ով Աղթամարում 1573 թվականին ընդօրինակեց Ավետարանը[10]։
  • Գուհարխաթուն, կին Մելիքսեթի և մայր տեր Մարտիրոսի, ով Բասենի Սպիտակ վանքում 1455 թվականին Մովսես աբեղային գրել տվեց մի Ավետարան[11]։
  • Գավհարխաթուն, դուստր Վրթանեսի և քույր Պետրոս սարկավագի, ով Սեբաստիայում 1651 թվականին ընդօրինակեց Ավետարանը[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 484-485 — 634 էջ։
  2. Շիրակ 26բ
  3. Յովսէփեան «Խաղբակեանք» 104, 105, 137
  4. Սիսական 200
  5. Ձեռագիր Վենետիկ Բ․ 348
  6. Ձեռագիր Վասպուրական 185
  7. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ1926, 237
  8. Ձեռագիր Վասպուրական 7
  9. Ձեռագիր Վենետիկ, Ա 780
  10. Ձեռագիր Վասպուրական 30
  11. Նօտարք 180
  12. Ձեռագիր Սեբաստիա, ՀԱ1925, 575