Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգոլի փողոց (այլ կիրառումներ)

Գոգոլի փողոց, փողոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Անվանակոչվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ, ռուսական գրականության դասական Նիկոլայ Գոգոլի պատվին։

Նիկոլայ Գոգոլ
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Երկարություն1700
ՍկիզբԴավիթ Անհաղթի փողոց
ԱվարտԴրոյի փողոց

Տվյալներ խմբագրել

Գոգոլի փողոցն սկսվում է Դավիթ Անհաղթի փողոցի վերջից (Ռուբինյանց փողոցի հետ հատման տեղից), ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում Ռուբինյանց փողոցը և հասնում Դրոյի փողոցի վերջնամաս[1]։ Մինչև Ռուբինյանց փողոցի հետ հատվելը զուգահեռ է Ռուբինյանց - Ուլնեցի նորակառույց ավտոմայրուղուն։ Երկարությունը 1700 մետր է։

Խորհրդային տարիներին սկզբնապես կոչվել է Զեյթունի 15-րդ փողոց, այնուհետև անվանակոչվել է՝ ստանալով ներկայիս անվանումը[1]։

Հատվող փողոցներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները