Գնիշիկի ձոր
Գնիշիկի ձոր, Գնեշիկաձոր, Գինիշիկաձոր, Գնիշիկ, Գնիշին, Գնիշիկի կիրճ, Թմաձոր, Քթմաձոր, ձոր, ձորահովիտ, կիրճ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփա գետի ավազանում, սրա ձախակողմյան վտակ Գնիշիկ գետի հովտում[1]։ Ունի 200-300 մ լայնություն հովտի վերին հատվածում, 50-80 մ լայնություն՝ ստորին հատվածում։ Այս ձորը ստորին հոսանքում (մինչև Արփա գետի կիրճին` Քարափաձորին միանալը) առաջացնում է խորը կիրճ՝ 150-200 մ խորությամբ և 20-40 մ լայնությամբ։ Պարսպի պես կան դեղնա-կարմրագույն ժայռերն ու քարափները։ Կիրճի հատակով ասֆալտապատ ճանապարհ տանում է դեպի Ամաղուի Նորավանքը[2]։
Գնիշիկի ձոր | |
---|---|
Տեսակ | ձոր |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Վայոց Ձորի մարզ |
Լայնություն | 50 մետր և 300 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 959 — 992 էջ։
- ↑ Գնիշիկի կիրճ