Գնետայիններ (կարգ)
(Վերահղված է Գնետայիններից)
Գնետայիններ (լատին․՝ Gnetóphyta, նախկինում - Gnetales)՝ մերկասերմերի դասի կարգ, որն ունի երեք ընտանիք։ Երկտուն, հազվադեպ միատուն բույսեր են։ Ցողունը հասարակ է կամ ճյուղավորված, ամբողջական, հակադիր դասավորված տերևնեևով։ Բնափայտը խեժանցքեր չունի, տրախեիդների մեջ ունի իսկական անոթներ։ Ծաղիկները միասեռ են կամ երկսեռ, ունեն ծաղկապատ և հավաքված են ծաղկաբույլերում։ Սաղմը ունի երկու շաքիլատերևներ[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Welwitschia-mirabilis-female.jpg/250px-Welwitschia-mirabilis-female.jpg)
Ընտանիքների տարածումը
խմբագրել- Էֆեդրազգիներ - Միջին և Հարավային Եվրոպա,
- Վելվիչիազգիներ - Հարավային Աֆրիկա,
- Գնետազգիներ - Արևադարձային Ամերիկա, Ասիա, Աֆրիկա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985