«Գնդի որդին» (ռուս.՝ «Сын полка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Պրոնինը[1][2][3][4][5] 1946 թվականին Վալենտին Կատաևի համանուն վիպակի հիման վրա։

Գնդի որդին
ռուս.՝ Сын полка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1946
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Պրոնին
Սցենարի հեղինակՎալենտին Կատաև
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՍոյուզդետֆիլմ
Տևողություն73 րոպե

Սյուժե խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի զինվորները գտնում են որբ տղայի։ Նա չի ուզում գնալ թիկունքում և դառնում է մարտկոցի հետախույզ։ Երբ մարտկոցի հաշվարկն սպանվում է մարտում, Վանյային ուղարկում են Սուվորովի ուսումնարան, որի աշակերտները Կարմիր հրապարակում մասնակցում են ռազմական շքերթին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Յուրի Յանկին Վանյա Սոլնցև հովիվ / կարմիրբանակայինների գվարդիայի գնդի որդի Վանյա Սոլնցև (հնչյունավորող՝ Ալեքսանդր Գուսկով)
Ալեքսանդր Մորոզով Դմիտրի Պետրովիչ Ենակիև գվարդիայի կապիտան Դմիտրի Պետրովիչ Ենակիև
Գրիգորի Պլուժնիկ Վասիլի Բիդենկո գվարդիայի եֆրեյտոր Վասիլի Բիդենկո
Նիկոլայ Պարֆյոնով Կուզմա Գորբունով գվարդիայի եֆրեյտոր Կուզմա Գորբունով
Նիկոլայ Յախոնտով[6] Եգորով գվարդիայի սերժանտ Եգորով
Վլադիմիր Սինև Վոզնեսենսկի գնդի որդի եֆրեյտոր Վոզնեսենսկի (հնչյունավորող՝ Վալերի Զուբարև)
Պավել Վոլկով Վասիլի Իվանովիչ Կովալյով գվարդիայի կարմիրբանակային Վասիլի Իվանովիչ Կովալյով
Ալեքսանդր Տիմոնտաև Սոբոլև համհարզ Սոբոլև
Արկադի Արկադև գնդապետ
Սանիսլավ Չեկան գվարդիայի կարմիրբանակային, հրետանավոր
Սոֆյա Գարել թարգմանչուհի
Տատյանա Բարիշևա բժիշկ
Անդրեյ Պետրով գվարդիայի կարմիրբանակային, ժամապահ
Գեորգի Բուդարով գերմանացի զինվոր
Կարլ Գուրնյակ գերմանացի զինվոր
Ալեքսանդր Ռումնև գերմանացի սպա

Նկարահանող խումբ խմբագրել

Վերականգնում խմբագրել

1970 թվականին ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում՝ նոր հնչյունագրի ձայնագրությամբ։ Գնդի որդու՝ Վանյայի ձայնը վերահնչյունավորել է Սերգեյ Չեկանը՝ Ստանիսլավ Չեկանի որդին, որն այդ ֆիլմում կատարել է զինվորի դեր։ Ֆիլմի վերականգնմանը մասնակցել են Վլադիմիր Տիխոնովը, որը վերահնչյունավորել է կապիտան Ենակիևին, Ռուդոլֆ Պանկովը, որը վերահնչյունավորել է սերժանտ Եգորովին և Վլադիմիր Ֆերապոնտովը, որը վերահնչյունավորել է եֆրեյտոր Գորբունովին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Собянин пригласил горожан бесплатно посетить посвященную Дню Победы кинопрограмму сети «Москино»
  2. «В комплексе «Красносельский» прошел патриотический киноурок «Детство, опаленное войной»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  3. «Фильмы о войне в режиме нон-стоп покажут в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
  4. В Москве кинотеатры "Москино" бесплатно покажут военные фильмы
  5. «Вратарь». Как сложилась судьба актера, сыгравшего Антона Кандидова?
  6. Сын полка (1946) Full Cast & Crew