Գյոքհան Ալքան (թուրքերեն՝ Gökhan Alkan, դեկտեմբերի 8, 1987(1987-12-08)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան։

Գյոքհան Ալքան
թուրքերեն՝ Gökhan Alkan
Հասակը188 սմ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1987 (36 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2011-ներկա
gokhanalkan.org

Կարիերա խմբագրել

Ալքանն իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2011 թվականին՝ նկարահանվելով «Հոյակապ դար» սերիալի մի քանի սերիաներում[2]։ Նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց 2014 թվականին «Ամուսնուս ընտանիքը» սերիալում նկարահանվելուց հետո, որը բաղկացած 57 սերիաներից[2]։ 2016 թվականին նա նկարահանվեց «Սիրում է, թե չի սիրում» սերիալում, որի համար Հարավային Կորեայում անցկացված APAN Star մրցանակաբաշխությունում արժանացավ հատուկ մրցանակի[3]։ 2017 թվականին Ալքանը մարմնավորել է Ալի Ասաֆի դերը «Սրտի զարկ» հեռուստասերիալում, ինչպես նաև նկարահանվել «Օրգանական սիրո պատմություններ» ֆիլմում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Ալքանի մոտ աշխտորոշվել է Ասպերգերի սինդրոմ, որը նա օգտագործում է որպես առավելություն` կենտրոնանալու և ողջ էներգիան տալու իր գործին[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 «Դաֆնի եղանակ» Defne'nin Bir Mevsimi Ֆերհաթ
«Մկրատ» Makas Ֆաթիհ Քյոմուրջու
2017 «Օրգանական սիրո պատմություններ» Organik Ask Hikayeleri Հասան

Սերիալներ խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2011 «Հոյակապ դար» Muhteşem Yüzyıl Շահ Թահմասպ
2013 «Ամեն ինչ կարգին է, կենտրոն» Her Şey Yolunda Merkez Ջեմ Քարաբեյ
2013-14 «Սերն արտերկրում» Gurbette Aşk Bir Yastıkta Օսման Թուրքողլու
2014-15 «Ամուսնուս ընտանիքը» Kocamın Ailesi Թարիք Ույգուն/Էնգին Ար
2016-17 «Սիրում է թե չի սիրում» Seviyor Sevmiyor Յիգիթ Բալջի
2017-18 «Սրտի զարկ» Kalp Atışı Ալի Ասաֆ Դենիզողլու
2019 «Հարուստ և աղքատ» Zengin Ve Yoksul Քարան Սերեզլի

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2016 APAN Star[3] Հատուկ մրցանակ «Սիրում է թե չի սիրում» Հաղթանակ
2017 Altın Kelebek[5] Լավագույն զույգ (Օյքյու Քարայելի հետ) «Սրտի զարկ» Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «Kalp Atışı Ali Asaf kimdir? Gökhan Alkan kimdir?», Habertürk (թուրքերեն), 2017 թ․ հուլիսի 21, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին
  3. 3,0 3,1 «Zeynep Çamcı ve Gökhan Alkan, Kore'den ödülle döndü!», Gecce (թուրքերեն), 2016 թ․ հոկտեմբերի 11, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին
  4. «I Ran After My Love "Gokhan Alkan"», istandist.com (անգլերեն), Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին
  5. «44. Pantene Altın Kelebek Ödülleri Sahiplerini Buldu!», Haberler.com (թուրքերեն), 2017 թ․ դեկտեմբերի 11, Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին

Արտաքին հղումներ խմբագրել