Գյումրու ջրաէլեկտրակայան

Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրիի հիդրոէլեկտրակայան, հիդրոէլեկտրակայան Հայաստանի Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի մոտ։ Շահագործման է հանձնվել 1928 թվականին։ Գտնվում է Գյումրիից 11 Կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Օգտագործում է Ախուրյան գետի ջրերը։ Կայանում տեղադրված են չորս ագրեգատ՝ 5,3 հզ. կվտ ընդհանուր հզորությամբ։ Դերիվացիայի հաշվարկային ծախսը 7,5 մ3/վրկ է, ՀԷԿ-ինը՝ 6,4 մ3/վրկ։ Հաշվարկային նորմալ ճնշումը՝ 114,0 մ։ Հաստատված հզորությունը՝ 5,28 հզ. կվտ։ Ամբարտակը գրավիտացիոն է։ Ջրթափի բարձրությունը՝ 4,0 մ/, երկարությունը՝ 34,8 մ։ 1980 թվականի դրությամբ Լենինականի հիդորէլեկտրոկայանն աշխատում էր միայն ձմռանը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։

Գյումրու ջրաէլեկտրակայան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 554