Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյումուշխանե (այլ կիրառումներ)

Գյումուշխանե, Գյումուշխանա, Խարշատ, Խարշիտ, Խարշութ, Խարշուտ, Խորշատ, Խորշուտ, Ծանախ, Ծանախո ձոր, Ծանեխա ձոր, Կյումիշխանայի ձոր, Կյումիշխանե, Սամանսու, Տրիպոլիս, գետ, ձոր և թորահովիտ Հայկական լեռնաշխարհում, Սև ծովի ավազանում։ Սկիզբ է առնում Անտիպոնտական լեռների հարավային լանջերից, մոտ 2340 մ բարձրությունից և հոսելով հյուսիս-արևմուտք Զիբանայի, Տրապիզոնի և Գյումուշխանեի լեռնաշղթաների միջև ընկած գոգահովտով, Տիրեբոլուից արևելք թափվում է ծովը։ Երկարությունը 137 կմ է։ Կոչվում է նաև Խորշատ։ Նախկինում կոչվում էր Ծանախ։ Վերին հոսանքի շրջանում կոչվում է Նիրշուտ։ Նրա հովտում են գտնվում Գյումուշխանեի արծաթի հայտնի հանքերը[1]։

Գյումուշխանե
Բնութագիր
Երկարություն137 կմ
Տեղակայում
Երկիր Թուրքիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 947 — 992 էջ։