Գյոյդաղ (լեռնագագաթ, Հերհեր գյուղ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոյդաղ (այլ կիրառումներ)

Գյոյդաղ, լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Մեծ Ալագյոլ լճից մոտ 20 կմ հարավ-արևելք, Արաքսի ձախակողմյան վտակ Արփա գետի աջ կողմում, Հերհեր գյուղից հյուսիս, անտառապատ վայրում։ Շրջապատում կան հանքային աղբյուրներ (Ջերմուկ, Իստիսու)։ Այս լեռնագագաթի վրա կան մի հին բերդի ավերակներ, որոնք Ալիշանը նույնացնում է Հին Վայոց ձորի գավառի Կապույտ բերդի հետ։ Հնում լեռնագագաթը գոչվում էր Կապույտ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 927 — 992 էջ։