Գմբեթավոր քաղաք (անգլ.՝ Domed city), քաղաքային խոշոր գոտին մեկ տանիքի տակ ընդգրկող հիպոթետիկ կառույց։ Նկարագրությունների մեծամասնությունը գմբեթը ներկայացնում են հերմետիկ, որոնց մեջ ստեղծվում է բնակեցման հարմար միջավայր, որտեղ վերահսկվում է օդի ջերմաստիճանը, բաղադրությունը և որակը, քանի արտաքին մթնոլորտը (կամ դրա բացակայությունը) սովորաբար անբարենպաստ է բնակեցման համար մեկ կամ ավելին պատճառներով։ Գմբեթավոր քաղաքները 20-րդ դարի սկզբից հանդիսանում են գիտական ֆանտաստիկայի և ապագայաբանության հիմնական բաղադրիչներից մեկը, և կարող են տեղակայվել ինչպես Երկիր մոլորակի, այդպես էլ Լուսնի կամ այլ մոլորակների վրա։

Ծագումը խմբագրել

Հստակ հայտնի չէ, թե երբ առաջացել գմբեթավոր քաղաքի գաղափարը։ Գմբեթավոր քաղաք (domed city) արտահայտությունը առաջին անգամ կիրառվել է 19-րդ դարում, սակայն այլ իմաստով՝ գմբեթավոր շենքերով հորիզոնի գիծ en: Վաղ գիտական ֆանտաստիկայի կատալոգի մեջ հիշատակվում է բրիտանացի հեղինակ Ուիլյամ Դելայլ Հայի Three Hundred Years Hence անվանմամբ 1881 թվականի սոցիալիստական և սպիտակ սուպրեմատիստական ֆանտաստիկ վեպը։ Գրքում նկարագրված է ապագայի քաղաքակրթություն, որտեղ մարդկության մեծամասնությունը ապրում է ծովի հատակին՝ ապակիապատ գմբեթների տակ գտնվող քաղաքներում, օգտագործելով մոլորակի ցամաքային մասը հիմնականում գյուղատնտեսության համար։ Հայտնի են նաև 20-րդ դարասկզբի գմբեթավոր քաղաքների նման հիշատակումների մի քանի այլ օրինակներ[1]։

Ինժեներական առաջարկներ խմբագրել

1960-1970-ականների ընթացքում գմբեթավոր քաղաքի գաղափարը լայնորեն քննարկվել է գիտական ֆանտաստիկայից դուրս։ 1960 թվականին ինժեներ Բաքմինսթեր Ֆուլերը նկարագրել է Նյու Յորքի Միդթաուն Մանհեթեն թաղամասը շրջապատող 3 կիլոմետրանոց գեոդեզիական գմբեթ, որը կարող է կարգավորել եղանակը և նվազեցնել օդի աղտոտվածությունը[2]։ 1979 թվականին գմբեթավոր քաղաքի մոդել է առաջարկվել նաև Վերմոնտ նահանգի Վինոնոսկի քաղաքի համար[3], իսկ 2010 թվականին՝ Հյուսթոնի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bleiler, Everett F. (1990). Science Fiction: The Early Years.
  2. Weird Science Արխիվացված 2011-07-23 Wayback Machine The New Yorker on Fuller dome over Manhattan
  3. «Environment: A Dome for Winooski?». TIME.com. 1979 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Discovery Channel: A Dome over Houston Արխիվացված Հուլիս 22, 2010 Wayback Machine